Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ապրիլի 7-ին հավուր պատշաճի կմեկնարկի իրենց քարոզարշավը եւ, որ իրենք գնում են աշխատելու, փոփոխություններ անելու, Երեւանը բարեհամբույր դարձնելու:
Ուրիխանյանն անդրադառնալով հայտնի միջադեպին, որ Նոր- Նորքի կառույցի ակտիվիստը հրավիրվել էր բաժին, ու դրա հետ կապված իրենց արձագանքին՝ ասաց. «Բնականաբար թիմը պետք է արձագանքեր: Իրավիճակը քաղաքացիաիրավական հարթության մեջ էր եւ ոստիկանությունն այստեղ անելիք չուներ: Ցանկացած պարագայում, եթե մեր ներկայացուցչի հանդեպ լինի օրենքից դուրս գործողություն, մենք արձագանքելու ենք»:
Ուրիխանյանը խոսելով ՀՀԿ-ԲՀԿ ներկայացուցիչների ֆեյսբուքյան հակամարտության մասին՝ նշեց. «Չգիտեմ ինչքան են շարունակվելու ՀՀԿ երիտասարդների գործողությունները, բայց ԲՀԿ-ի ներկայացուցիչները խոսել են թվերի լեզվով, իրավական ձեւակերպումների տեսքով, մենք փորձում ենք ստանալ պատասխաններ այն հարցերին, որոնք շրջանառվում են լրատվամիջոցներով…Երբ մենք ասում ենք՝ որտեղ են այն միլիոնները ու դրա դիմաց հնչեցնել անձնական վիրավորանքներ, ես չեմ պատրաստվում իջնել այդ մակարդակին, հերթական անգամ հորդորում եմ զերծ մնալ նման բաներից»:
Հնարավո՞ր է արդյոք միավորում այլ քաղաքական ուժերի հետ, թե ոչ, Ուրիխանյանն ասաց, որ իրենք միշտ խոսել են այդ մասին եւ համախմբում հնարավոր բոլոր շահագրգիռ ուժերի հետ, ընդհանուր նպատակների մեջ:
Կարդացեք նաև
Ուրիխանյանը նաեւ հիշեցրեց, որ ԲՀԿ-ն երբեք ոչ մի նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա չխանգարեց նրանց, որ իրենք արժանանան այն քվեին, ինչը երեւաց խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իսկ ԲՀԿ-ի շանսերը ավագանու ըրնտրություններում Ուրիխանյանը բարձր է գնահատում, իսկ մրցակից համարում` բոլորին:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ



















































Եվա ջան, ոչ թե ԲՀԿ-ի շաները, այլ-շանսերը, թե չե մի քիչ անհարմար է հնչում