Լրահոս
Օրվա լրահոսը

Վիշի Անանդ. «Կարլսենն ու Արոնյանը մեծ տաղանդներ են»

Ապրիլ 04,2013 15:40

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը DNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե իրեն չի հետաքրքրում այն, որ հավակնորդ Մագնուս Կարլսենին իր հետ պայքարին կարող է նախապատրաստել Գարրի Կասպարովը: «Ինձ համար կարեւոր է, որպեսզի մինչ այդ մասնակցեմ մի քանի մրցաշարի եւ իմ խաղամակարդակով հասնեմ լավագույն մարզավիճակի», – հայտարարել է հնդիկ գրոսմայստերը:

Հարցին, թե գո՞հ է, արդյոք, որ թագի համար պայքարում իր մրցակից դարձավ Կարլսենը, այլ ոչ թե Լեւոն Արոնյանը, Անանդը պատասխանել է. «Նրանք երկուսն էլ մեծ տաղանդներ են եւ ես նրանցից ոչ մեկին չեմ գերադասում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930