Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր է ճանաչվել` անմեղ անձանց ծանր հանցագործության մեջ մեղադրելու համար

Ապրիլ 04,2013 17:13

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել սուտ մատնություն կատարելու համար Գորիս քաղաքի բնակչուհի Ա.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատարանում հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Առաքելյանը, համաքաղաքացիներ Մ.Միրզոյանի եւ Դ.Հայրապետյանի հետ իր կամքով գնացել է սրճարան, որից հետո, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ոստիկանության Գորիսի բաժնում գրավոր հաղորդում տալու եղանակով կատարել է սուտ մատնություն` իբր Մ.Միրզոյանը եւ Դ.Հայրապետյանն իրեն առեւանգել են եւ պահել անազատության մեջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 22.03.2013թ. դատավճռով Ա.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով:
Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, պարզաբանում ենք, որ հանցագործության մասին սուտ մատնությունը համարվում է հանցագործություն, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն:

Այսպես`

1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը`
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով`պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի դատախազություն, ինչպե՞ս կարելի է ուսուցողական տեղեկատվություն տարածել հանցագործության մասին, առանց մատնանշելու այդ հանցագործության դրդապատճառը: Սյունիքի մարզը, իհարկե, մեր երկրի ամենաարդար և առաջադեմ մարզի համարում ունի, սակայն համարումը, ինչպիսին էլ այն լինի՝ փաստերին, ավաղ, փոխարինել չի կարող:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930