Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդում տատը վիճեց ընդդիմադիր թոռան հետ. «Վա՜յ, Միքո, էս ի՞նչ արեցիր, բանակի հարց կա» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2013 21:59

Նախօրեին Եղվարդում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից հետո բնակիչներից մեկը՝ տիկին Ալինան, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ապրիլի 9-ին ինքը գալու  է Երեւան եւ մասնակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին. «Մենք շուտ կգանք, մեկ օր շուտ, կմնանք բարեկամների տանը, որ ճանապարհները չհասցնեն  փակեն»,- ասաց կինը:

Մեր հարցին, թե ի՞նչ սպասումներ կան այդ օրից՝ կինը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ օրը մենք պետք է հաղթենք: Վերջապես էս խուլիգան երկրից պիտի ազատվենք: Կա՛մ պիտի ստեղից գնանք, կա՛մ պիտի պայքարենք: Ես գտնում եմ, որ մենակ միտինգներով չենք պայքարի: Մենք պիտի գնանք եւ ամբողջ իրեն շրջապատենք: Ամենաճիշտը դա է»:

Տատիկի ընդդիմադիր խոսքին միացավ նրանից ոչ պակաս ընդդիմադիր թոռը՝ Միքայելը, եւ հայտարարեց, որ «ապրիլի 9-ին էս իշխանությունների ավարտը պիտի լինի, էս ֆաշիստական ռեժիմը»:

Տատը փորձեց իսկույն թոռանը լռեցնել, որ չխոսի իշխանությունների դեմ. «Սո՛ւս, Միքո, գնա, է»: Մեր հարցին՝ վախենում եք, որ նրան կսպառնա՞ն, տատիկը պատասխանեց. «Բանակի հարց կա»:

Թոռը չէր դադարում խոսել, նա ասում էր, որ միշտ էլ ընդդիմադիր է եղել, դեռ ճնշումների չի ենթարկվել իշխանությունների կողմից, քանի որ դեռ «քոլեջի ուսանող է»: Այնուամենայնիվ, նա ասաց, որ դռները փակվում են իր առաջ. «18 տարեկան եմ, ես միշտ էլ ընդդիմադիր հայացքներ եմ ունեցել, մի՛շտ»:

Սա ասելուն պես Միքայելի տատիկը կողքը վատացավ. «Վա՜յ, Միքո, էս ի՞նչ արեցիր: Գնա ստեղից: Ես արդեն քո հետ գործ չունեմ էլ: Բանակի հարցը չլուծված…գիտե՞ք ինչեր են անում ստեղ: Իրենց ծանոթներին բերում են Երեւան, էն պիտի անեն, որ ուղարկեն Ղարաբաղ՝ թեժ գիծ: Իսկ մենք մեզ պահող չունենք»,- սրտնեղեց կինը:

Տիկին Ալինան վստահեցրեց, որ ինքը կուսակցական պատկանելություն չունի, գիտությունների թեկնածու է, դոցենտ, ուղղակի միշտ կանգնել է արդար մարդկանց կողքը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930