Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շահինյանը դժգոհեց Տարոն Մարգարյանի աշխատանքից. «Մեր քաղաքին հարկավոր է տեր»

Ապրիլ 08,2013 20:50

Քիչ առաջ Արաբկիր համայնքում ավարտվեց ՕԵԿ- ականների նախընտրական քարոզարշավի երկրորդ օրվա հանդիպումը:

Արաբկիրցիների հետ հանդիպմանը ներկա էին ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորող արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը եւ ՕԵԿ շտաբի ղեկավար Խաչիկ Հարությունյանը:

Պարոն Շահինյանի խոսքերով, առաջիկա 28-30 օրերին  փորձելու են ոչ միայն ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, այլեւ  հիմնավորել՝  դրանք ինչպես են կյանքի կոչելու. «Իսկ ի՞նչ ենք մենք հիմա հիշում:  Ինչքանո՞վ է քաղաքը դարձել բարեկեցիկ, հարմարավետ, ինչքանո՞վ է սպասարկման ոլորտը բարձրացրել ծառայությունների որակը: Ո՞ւր են այդ աշխատանքները: Ո՞վ պետք է կատարեր: Ո՞ւր են մեր ավագանիները: Ի դեպ, եթե այս դահլիճում հարցում կատարեք, 65-ից 5 ավագանու անդամ չեն կարող նշել»:

Պարոն Շահինյանի խոսքերով, ՕԵԿ ցուցակը գլխավորող թեկնածուն՝ Ա. Երիցյանը, լավ կազմակերպիչ է ու պահանջկոտ. «Չեն կարող այդ ապերոյական, տղայական, օլիգարխական, թաղային ինչ-որ ուժեր  բերեն ու ներկայացնեն իրենց հաճելի ու հանձնարարությունները կատարող վայ  չինովնիկներին»:

Նա նաեւ դժգոհեց, որ վերջին շրջանում Երեւանում աճել է ապօրինի շինարարությունը. «Տեսնում ենք, թե ինչքան ապօրինի կառույցներ են ավելանում, երբ քաղաքային իշխանութունները հայտարարում են, թե դա ուղղակի արգեված է քաղաքում: Խնդրեմ, միայն Արաբկիրում ման եկեք եւ կենտրոնական փողոցներում տեսեք՝ ինչքան տեղեր են պարսպապատված եւ ներսում աշխատանքներ են կատարվում, որ չենք տեսնում եւ չգիտենք՝ ինչ են դառնալու: Այսօր մեր մայրաքաղաքին հարկավոր է տեր, ուժեղ անձնավորություն, մարդ, որը լիարժեքորեն տիրապետում է ՝ որտեղ ինչ խնդիրներ կան, ինչ է կատարվում քաղաքում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930