Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ անդամները հանդիպեցին բողոքող տաքսու վարորդներին (Տեսանյութ)

Ապրիլ 15,2013 15:43

Այսօր, կեսօրից հետո, Էրեբունի եւ Արցախի փողոցների խաչմերուկի մոտ հավաքված տաքսիստների հետ հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երեւանի ավագանու ընտրության ցուցակի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Վարդան Օսկանյանը եւ Գուրգեն Արսենյանը: Դեղին համարանիշները սպիտակ համարանիշներով փոփոխելու կառավարության որոշմանը դեմ հանդես եկող տաքսու վարորդները, առիթը բաց չթողնելով, Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ կիսվեցին իրենց հուզող այլ խնդիրներով:

Վարորդներից մեկը բողոքեց փողոցներում տեղադրված տեսախցիկներից ու տուգանքի չափերից, իսկ մեկ այլ վարորդ նեղսրտեց, որ քաղաքի կենտրոնում տաքսիների համար նախատեսված ոչ մի կայանատեղի չկա:

ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը վարորդներին վստահեցրեց, որ քաղաքային տրանսպորտի հարցը ընդգրկված է իրենց կուսակցության նախընտրական ծրագրի մեջ:

Նա վարորդներին  ասաց, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովում դեմ կքվեարկի այն օրենքի փոփոխությանը, որից հետո միայն կառավարության կողմից ընդունված որոշումը կարող է ուժի մեջ մտնել:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930