Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կդառնա ՀՄԸՄ խաղերի պատվավոր նախագահ

Ապրիլ 23,2013 18:50

Հայաստանի  ազգային օլիմպիական  կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 23-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության  (Հ.Մ.Ը.Մ.  ) կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպման ընթացքում  կողմերը  զրուցել են միության գործունեության  ոլորտների, իրականացվող միջոցառումների, առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Հանդիպման ընթացքում չեն շրջանցվել նաև հետագա  համագործակցության հեռանկարներին վերաբերող թեմաները: Մասնավորապես Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամները  ՀԱՕԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել են դառնալ Հ.Մ.Ը.Մ. խաղերի պատվավոր նախագահ: Կարևորելով Հայաստան-Սփյուռք  կապերի ամրապնդման գործում Հ.Մ.Ը.Մ. դերակատարումը  և  ևս  մեկ անգամ  արժեվորելով  իրականացվող ազգանվեր գործունեությունը՝ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է ընդունել առաջարկը: Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների կողքին է  ու  պատրաստ է ամեն ինչ անել հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ անելու առավելագույնը՝ Հ.Մ.Ը.Մ.  10-րդ հոբելյանական մարզախաղերը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ մամուլի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930