Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Անահիտ Բախշյանը Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա»

Ապրիլ 26,2013 22:24

Այսօր Նոր Արեշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանն ասաց, որ շատերին դուր չի գալիս, որ ինքը երեւանցու լեզվով է խոսում:

 

«Ասում են՝ գրական լեզվով չի խոսում: Շատերը մոռանում են՝ այնտեղ, որտեղ  իրենք սովորում են, ես դասավանդում եմ: Այնպես  չէ, որ գրական խոսքեր չեմ կարողանում օգտագործել: Ես պարզապես խոսում եմ երեւանցու, էրեբունցու լեզվով, որ շատերը հասկանան: Չեմ ամաչում, որ երեւանցի եմ: Մենք էրեբունցիներով այնպես պետք է անենք, որ քաղաքապետը լինի էրեբունցի, մենք անելիքներ ունենք, բացթողումներ, թերություններ կան եւ դրանք վերացնելու ենք  միասին…այսօր իմ հանդիպման ժամանակ ասում են՝ բոլորն էլ նույն բանն են ասում՝ ծրագրերը կյանքի կկոչենք: Ասում եմ՝ ասել եմ, սովորել են, լիքը լավ բաներ եմ ասել, թող սովորեն »,- ասաց պարոն Երիցյանը:

Հետո անդրադարձավ իր հասցեին ուղղված «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի դիտարկումներին. «Արդեն հասել ենք նրան, որ մի լավ խոսք կա, ասում են՝ տեղ հասանք: Անահիտ Բախշյանը ասուլիսներից մեկում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի՞, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց եւ բալիկների ձեռքը բռնենք, նկարվենք, այլ ոչ թե երկու տղամարդ ձեռք ձեռքի  բռնած նկարվում են, ինձ էլ անուն են դնում: Աստված տա այն չլինի, թե ինչ-որ  մենք ենք երեւանցիներով մտածում՝ ինչի համար են ձեռք ձեռքի բռնում »,- ասաց պարոն Երիցյանը, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցապաստառը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը ձեռք ձեռքի են:

Պարոն Երիցյանը նաեւ խոստացավ, որ  ընտրվելու դեպքում կառաջարկի համագործակցել  բոլոր ուժերի հետ. «Ոչ թե կկանչեմ ինձ մոտ, այլ ես կգնամ իրենց մոտ: Ծանոթանալով բոլորի ծրագրերին, կասեմ, որ պատրաստ եմ բոլոր լավ դրութներն իրականացնել: Մենք երեւանցիներ ենք, ոչ թե՝ թշնամիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930