Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայում զանգեց Գենադի Զյուգանովը… (Տեսանյութ)

Մայիս 01,2013 15:56

Այսօր Շահումյանի հրապարակում, Մյասնիկյանի հարեւանությամբ, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը շնորհավորելով մայիսի մեկի առիթով կազմակերպված երթի մասնակիցներին ու հավաքվածներին, ասաց, որ  քիչ առաջ Օպերայում զանգահարել է Գենադի Զյուգանովն ու  հանձինս իրեն շնորհավորել հայ ժողովրդին աշխատավորների օրվա առթիվ:

«Ընդունեք Ռուսաստանի բանվոր դասակարգի ողջույնը՝ ուղղված հայ ժողովրդին»,- ասաց Թովմասյանը:

Նշեց նաեւ, որ իրեն բոլոր լրագրողները հարց տվեցին  այն մասին, թե այդ ինչպես ստացվեց, որ երթին այսքան շատ մարդ մասնակցեց՝ «Իսկ ես կասեմ, շատ են, որովհետեւ ժողովուրդը զգում է, որ միակ փրկիչ ուժը Կոմունիստական կուսակցությունն է, որը ժողովրդին տանելու է դեպի սոցիալիստական հասարակարգ: Այսօր շատերն են մասսայաբար դուրս գալիս փողոցներ ու թե ինչ նպատակ են հետապնդում, չգիտեմ, կարող են  10 մարդ զոհ տալ մարտի մեկին, մարդկանց լցնել բանտերն ու իրենք իրենց համար շարունակեն վայելել, իրենց աստառը շուռ տալ եւ ուրիշ անունով կոչվել: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միշտ եղել է հավասարակշռված կուսակցություն, նա միշտ գիտի իր քայլերը, անելիքները: Շատերը վայրահաչում են, թե Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մարում է, գաղափարախոսությունը նսեմանում է եւ այլն:  Բայց կա մի ասացվածք, որը շատ դիպուկ է. ագռավին հարց են տալիս, ճի՞շտ է, որ դու 300 տարի ես ապրում, ասում է՝ ճիշտ է, եթե դուք չկռռաք, 300 տարի էլ կապրեմ: Այնպես որ, սոցիալիստական գաղափարախոսությունն անմահ է եւ այսօրվա իշխանություններըը  թող լավ իմանան, որ այս համակարգը, որ 23 տարի է խեղդել են բոլոր տիպի ընտրությունները, կեղծել, արատավորել, կաշառել ժողովրդին՝ անհեռանկարային է: Այսօրվա իշխանությունը տառապում է ռակով եւ պետք է հեռանա ասպարեզից…»:

Հավելեմ, որ ելույթ ունեցավ նաեւ կուսակցության քարտուղար Վազգեն Սաֆարյանը եւ այլ կոմունիստներ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031