Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ներում նյութեր են հրապարակվել ընտրողների կուտակումների մասին, բայց ԿԸՀ-ն որեւէ փաստ չկարողացավ ճշտել». Նունե Հովհաննիսյան

Մայիս 05,2013 11:30 Share

ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանն այսօր տեղեկացրեց, որ ԿԸՀ-ին ներկայացվել է հինգ դիմում, որոնցից մեկով պահանջվել է պաշտոնական պարզաբանում տալ ԸՕ-ի 20-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների վերաբերյալ: Մյուս չորս դիմումները վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգին և ԸՕ-ով կարգավորվող իրավահարաբերությունների նորմերի կիրառմանը այս կամ այն թեկնածուի կողմից: Հիմնական բողոքը վերաբերում է տպագիր քարոզչական նյութերը ոչ սահմանված վայրերում փակցրած լինելուն, ինչպես նաեւ ներկայացվել են այնպիսի փաստեր` համաձայն որոնց թեկնածուի քարոզչական պաստառը փակցվում է այլ թեկնածուի պաստառի վրա:

ԿԸՀ են դիմել նաեւ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ժառանգները` ասելով, որ խախտվել է իրենց հոր հեղինակային իրավունքը, քանի որ նախընտրական շրջանում որոշ կուսակցություններ օգտագործել են «Երեւան Էրեբունի» ստեղծագործությունը առանց իրենց համաձայնությունը ստանալու: «Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է հեղինակային իրավունքների իրավահարաբերությունների կարգավորմանը և այն ԿԸՀ-ի իրավասության տակ չէ, գործի վարույթը կարճվեց»,- ասաց տիկին Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում հրապարակված այն նյութերին, որտեղ խոսվում է թանաքանյութերի անհետացման մասին, Նունե Հովհաննիսյանը հորդորեց զերծ մնալ դրոշմակնիքը արհեստական միջամտությամբ ջնջելուց, քանի որ դա քրեորեն պատժելի արարք է: «Ես առաջին ընտրողներից եմ եղել եւ պետք է ասեմ, որ այս պահին իմ անձնագրում առկա է դրոշմակնիքը: ԶԼՄ-ներում նյութեր են հրապարակվել նաեւ ընտրատեղամասերում ընտրողների կուտակումների մասին, սակայն ԿԸՀ-ն որեւէ փաստ չկարողացավ ճշտել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները հայտնում են, որ ընտրատարածքներում չկան ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք»,- եզրափակեց Նունե Հովհաննիսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031