Լրահոս
Օրվա լրահոսը

Ն. Զոհրաբյան. «Երիտհանրապետականների շտաբին նորից եմ ասում, ամոթ է, անհեթեթությամբ մի զբաղվեք»

Մայիս 05,2013 16:14 Share

«Ես չեմ տիրապետում և չեմ էլ ուզում տիրապետել նման անհեթեթության: Ինձ զարմացնում է այն, որ ՀՀԿ-ն սկսել է այսպես աննախադեպ զոհի կարգավիճակով հանդես գալ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով այն ահազանգը, որը itidord.am կայքն էր հաղորդել՝ հղում կատարելով Henaran.am-ին: Ըստ այդմ՝ խմբագրություն է ահազանգել քաղաքացի Լուիզա Աղաջանյանը եւ պատմել, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող «ՀՅՈՒՆԴԱԻ» մակնիշի 188ԼՍ01 պետ. համարանիշներով մեքենայից Արաբկիրում, մասնավորապես Քոչար 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար:

Շարունակելով միտքը՝ տիկին Զոհրաբյանը նշեց. «ՀՀԿ-ն իր տիրապետության տակ գտնվող լրատվական միջոցներով ապատեղեկատվություն է տարածում, որոնցից վերցնում են նաև մյուսները: Ուզում են այնպիսի պատկեր ստեղծել, թե ԲՀԿ-ն քաղաքով մեկ աննախադեպ փող է բաժանում, իսկ ոստիկանությունը, ՀՀԿ-ն և մյուս անաչառ կուսակցությունները չեն կարողանում դեմն առնել: Երիտհանրապետականների շտաբին նորից եմ ասում, ամոթ է, անհեթեթությամբ մի զբաղվեք, ձեզ մի դրեք անհեթեթ իրավիճակի մեջ: Բոլորս էլ գիտենք՝ իշխանությունն ում ձեռքին է, լծակներն ում ձեռքին են, ուժն ում ձեռքին է: Անհարմար է, այլ քաղտեխնոլոգիաներ մտածեք, որոնք ծիծաղ չեն առաջացնի: Մենք ունեինք տեղեկատվություն, որ իրենք այդ տեխնոլոգիան են դնելու շրջանառության մեջ, այսինքն՝ ինչն իրենք անելու են, փոխելու են և տրանսֆորմացնելու «Բարգավաճի» վրա, նույն այդ գունավոր գրիչները, Ձեր նշած մեթոդները և այլն: Սեփական իշխանության մասին խորհուրդ կտամ երիտհանրապետականներին շատ ավելի բարձր կարծիքի լինեն, քան մենք ենք: Բայց մենք ավելի բարձր կարծիքի ենք, քան իրենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Խարդախների կոչը,՝ ավելի խարդախներին: Այդպես էլ չհասկացա, թե՛ Վարդան Օսկանյանը մեկ
    անգամ ևս իջավ իր բարձրունքից, և հավասարվեց մնացածի հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031