Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Dorians-ի կոպենհագենյան համերգը․ (Տեսանյութ)

Մայիս 11,2013 15:39

Մայիսի 10-ին Կոպենհագենի Amager Bio ակումբում կայացել է Dorians խմբի համերգը` Եվրատեսիլ-2013-ին ընդառաջ:

Համերգի առաջին մասում Dorians-ը ներկայացրել է հայտնի ու սիրված մի շարք երգեր: Համերգի առաջին մասը խումբը եզրափակել է «Ես կուլամ»-ով, որի ընթացքում տղաներին միացել է Բրյուսելից ժամանած թավջութակահար Արփենիկ Հակոբյանը:

Համերգի հենց սկզբից Dorians-ն իրեն այնքան լավ էր դրսեւորել, որ համերգի առաջին հատվածի ավարտից հետո ներկաները տղաներին ետնաբեմ էին ճանապարհում “We want more” կոչերով:

Այնուհետեւ բեմը փոխանցվել է համերգի հատուկ հյուրերին` Ֆինլանդիան Եվրատեսիլում ներկայացնող Կրիստա Սիեգֆրիդսին, Լատվիան ներկայացնող PeR խմբին, Վրաստանի ներկայացուցիչներ Նոդիին ու Սոֆիին, որոնք հաջորդաբար կատարել են իրենց եվրատեսիլյան երգերը:

Հատուկ հյուրերի ելույթներից հետո կրկին բեմ է բարձրացել Dorians-ը ու համերգի երկրորդ մասում եւս մի քանի գործ կատարելուց հետո ներկաների ուշադրությանն է ներկայացրել Lonely Planet երգը, որով էլ մայիսի 16-ին ռոք-խումբը մասնակցելու է Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031