Լրահոս
Օրվա լրահոսը

Սամբոյի Եվրոպայի առաջնություն

Մայիս 16,2013 12:13

2013թ մայիսի 17-ից  21-ը   Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուր մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Հին աշխարհամասի ուժեղագույն մարզիկները: Թեև Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չունեցավ ուսումնամարզական հավաք անցկացնելու և թիմերը ողջ կազմով համալրելու համար, սակայն, ինչպես միշտ, մեր ակնկալիքները  մեծ են: Ստորև ներկայացնում ենք Իտալիա մեկնող մեր մարզիկներին.

  1. Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր
  2. Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ
  3. Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ
  4. Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երևան
  5. Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված Ուժեր
  6. Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ
  7. Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ
  8. Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ
  9. Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ

10. Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երևան

11. Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված Ուժեր

 

 

Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը,  մրցավար Էդվարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Կիպրոսում կայացած Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունում մեր սամբիստները նվաճել էին 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031