Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի բաժնի պետ. «Չենք ուզում Գյումրիում ունենալ փոշոտվող թանգարաններ»

Մայիս 18,2013 22:24

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ անում են, որպեսզի այցելուները  Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարաններ մղումով գան: «Մենք  նոր նախագծեր ունենք, որ Գյումրու թանգարանները դարձնենք, վերածենք այնպիսի վայրերի, որ այցելուները մղումով գան, ոչ թե  փոշոտվող թանգարաններ ունենանք` քիչ այցելուներով: Օրինակ` Մարիամ Երանուհի Ասլամազյան թանգարանում գեղարվեստական գործեր են, դրանք ինչքան էլ գնաս -նայես, կնայվի, բայց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մնացած 3 թանգարանները` Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի  մի անգամ տեսնելուց հետո, ինձ թվում է բավարար է , կրկնապատիկ անգամ  այցելելու ոչ ցանկությունը կա, ոչ էլ ժամանակը: Բայց,  նոր մտահղացումներ կան, նոր եվրոպական   նախագծեր կան, եթե մենք կարողանանք դրանք իրականացնել եւ տեղադրել, հավատացեք սրանք կդառնան մշակութային հիմնարկներ, որտեղ նույնիսկ մենք` ստեղծողներս,  երեւի թե շաբաթը երկու անգամ այցելենք: Հիմա  ես չեմ կարող  էս փոքր հարցազրույցի ժամանակ մանրամասնորեն նկարագրել, բայց թող մի քիչ հունի մեջ ընկնեն  էդ աշխատանքները , մի ամսից  կներկայացնեմ, դուք էլ կտեսնեք ու կընդունեք , որ իսկապես նորություն է»,- ասաց քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը:

Արտաշես Կարապետյանը  նաեւ ասաց, որ թեեւ Գյումրին այն քաղաքն է, որը երեկոյան ժամը վեցից փակվում է, փողոցներում այլեւս քայլող մարդ չես գտնի,  բայց թանգարանային  գիշերը ճիշտ հակառակ պատկերի ես ականատես լինում, մարդիկ ամբողջ գիշեր դրսում են`թեկուզեւ  անձրեւ ու քամի լինի:

Խոսելով թանգարանային խնդիրներից` ԱրտաշեսԿարապետյանը  տեղեկացրեց, որ Ասլամազյան քույրերի պատկերասրահում  խոնավությունից շարքից դուրս են եկել երկրորդ հարկի պաշտգամբի փայտյա մասերը: Ըստ նրա , նշված թանգարանում լուրջ վերանորոգման ու ջեռուցման նոր  համակարգի կարիք կա:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031