Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունեցի աշակերտները հաջողություններ են գրանցել առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին

Մայիս 21,2013 23:15

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Սյունիքի մարզից մասնակցած 103 աշակերտներից 52-ը մրցանակային տեղ են զբաղեցրել: Ինչպես տեղեկացրեց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպարտի վարչության պետ Լեւոն Մարգարյանը՝ առաջին կարգի դիպլոմ ստացել է 4 աշակերտ, երկրորդ կարգի՝ 8 աշակերտ, երրորդ կարգի՝ 16 աշակերտ եւ եւս 24 մասնակից արժանացել է գովասանագրի: Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ
օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրների դիպլոմների հանձնման արարողությունը: Գրանցած մրցանակների թվով առաջատար են Կապանի թիվ 2 եւ Սիսիանի ավագ դպրոցները՝ յուրաքանչյուրը 9 մրցանակով, իսկ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը երկրորդ տեղում է՝ 7 մրցանակով:

olimpiada

Սյունիքի մարզից մաթեմատիկա եւ ինֆորմատիկա առարկաներից մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներ չեն եղել, իսկ Հայ գրականություն առարկայից մասնակցած բոլոր 8 աշակերտները մրցանակներով են վերադարձել: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սառա Իսրայելյանը իրավունք է նվաճել կենսաբանություն առարկայից մասնակցելու միջազգային օլիմպիադային: Լեւոն Գեւորգյանի փոխանցմամբ՝ աստղագիտություն առարկայից Սյունիքի մարզից մասնակից չի եղել հանրապետական փուլին:

Նշենք, որ այս տարի գրանցված մրցանակային տեղերն ավելի շատ էին, քան անցած տարի՝ 47 մրցանակ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031