Լրահոս
Օրվա լրահոսը

Լարս ֆոն Թրիերը չի մասնակցի «Ոսկե ծիրան»-ին

Մայիս 24,2013 14:39

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, փակագծերը բացելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  մի քանի աշխարհահռչակ ռեժիսորների ու կինոգործիչների անուններ տվեց, որոնք ներկա են լինելու հուլիսի 7-14-ը կայանալիք կինոփառատոնին:

Այն հարցին, թե արդյոք հրավիրվել է աշխարհահռչակ դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը, «Ոսկե ծիրան»-ի տնօրենը պատասխանեց.

«Քանի որ ես անձնապես ծանոթ եմ նրա հետ, իրար հետ խմել ենք մի քանի անգամ: Շատ սիրում է խմել, բայց վախենում է ինքնաթիռներից: Ինքնաթիռ չի նստում երբեք:

Ինքն ինձ ամեն անգամ հարցնում է՝ մի՞թե ձեզ մոտ նավ չի գալիս, ախր Հայաստանը ծով ունի, չէ՞: Ես ասում եմ՝ չէ, ծով չունի»:

Aravot.am-ը պարոն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք հայ հասարակությունը պատրա՞ստ է այդպիսի բարձր մակարդակի ֆիլմերի ու ռեժիսորների առկայությանը Երեւանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ցածրորակ ֆիլմեր են ցուցադրվում մայրաքաղաքի կինոթատրոններում ամբողջ տարին շարունակ:

«Կարող եմ ասել, որ 10-րդ տարում մենք ունենք մնայուն հանդիսատես, որոնք սիրում են հոգեւոր-մշակութային կինոն: Մենք առաջին տարիներին ընդամենն

ունեինք հազարից երեք հազար հանդիսատես: Հիմա ունենք հիսունից վաթսուն հազար հանդիսատես: Մենք նաեւ նկատի ունենք, որ մեր հանդիսատեսը հարուստ չէ շատ: Նրանք ավելի շատ մշակութային, ինտելեկտուալ մարդիկ են: Մենք փորձել ենք ցածրացնել տոմսի գինը, որպեսզի ամեն մի մարդ հնարավորություն ունենա տոմս առնի ու նայի լավագույն ֆիլմերը: Շատ հանգիստ եմ, քանի որ արդեն հանդիսատես կա»:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031