Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ տարբերակն է ինքն ընտրել, ապա` ամոթ իր համար»

Մայիս 28,2013 20:48

Ժամը 19:00-ին Մատենադարանի գլխավոր մուտքի մոտ հավաքված բնապահպան-ակտիվիստների եւ լրագրողների համար պարզ դարձավ, որ Ուելսի արքայազն Չարլզը Մատենադարան է մուտք գործել ոչ թե գլխավոր մուտքով, ինչպես սպասվում էր մինչեւ նրա ժամանումը, այլ՝ ետնամուտքով:

Բնապահպանները լսելով այս մասին՝ որոշեցին Մատենադարանի գլխավոր մուտքի մոտ բաժանվել երկու խմբերի, որից մի խումբը գնաց դեպի Սարալանջ տանող ճանապարհ, իսկ մյուս մասը մնաց գլխավոր մուտքի մոտ:

Արգիշտի Կիվիրյանը, ով ակտիվիստների հետ մնացել էր գլխավոր մուտքի մոտ՝ ասաց. «Եթե Մեծ Բրիտանիայի արքայազնը գալիս է Հայաստան եւ ոչ թե պաշտոնական մուտքից է մտնում, այլ հետնամասերից փորձում է ներս սողոսկել, եթե այդ տարբերակն է ինքն ընտրել, ապա՝ ավելի ամոթ իր համար: Դա նշանակում է, որ այս ակցիան լավագույնս տվել է իր արդյունքը: Քանի ինքը ներսում է, մենք պատրաստվում ենք շարունակել մեր ակցիան: Թող այս պարագայում ինքը էլի ոչ թե գլխավոր մուտքից դուրս գա, այլ ոնց որ ներս էր մտել հետնամասերից, թող այդպես էլ դուրս գա»:

Մինչ այդ բնապահպան-ակտիվիստների հետ հանդիպեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ու նրանց խոստացավ փոխանցել արքայազնին ուղղված նամակը:

«Շնորհակալություն նամակի համար, ես այն անպայման կփոխանցեմ արքայազնին: Ես կարծում եմ արքայազնը շատ ուրախ կլինի հանդիպել ձեզ եւ խոսել այդ մասին ձեզ հետ: Պետք է կապի մեջ մնալ, որ այդ ամենը կազմակերպենք»:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը նաեւ նշեց, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նույնպես պատրաստ է հանդիպել բնապահպանների հետ:

Հիշեցնենք, որ բնապահպան-ակտիվիստների Մատենադարանի առջեւ կազմակերպած բողոքի ակցիայի նմատակն էր արքայազնի ուշադրությունը հրավիրել Ամուլսարի ոսկու հանքի շահագործաման հանքի հարցի վրա, որը նախատեսում է շահագործել բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031