Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ է Լիսկայի պաշտպան փաստաբանը

Հունիս 06,2013 10:05 Share

Բնավորությամբ ու փորձառությամբ վաղուց արդեն խիստ կասկածամիտ դարձած հայաստանցին երեկ նոր առիթ ստացավ արդարացնելու իր կասկածամտությունը: Այդ առիթը այս անգամ տվեց հանրապետության գլխավոր զինդատախազ Գեւորգ Կոստանյանըՙ նշելով, որ Սյունիքի դեռեւս մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա մականվանյալ), ըստ նկարահանող սարքի տվյալների, ներկա չի եղել իր առանձնատան առջեւ շաբաթ օրը տեղի ունեցած արյունալի միջադեպին, որին զոհ գնաց իր նախկին մրցակից Ավետիք Բուդաղյանը, մինչ նրա եղբայրըՙ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ծանրորեն վիրավորվեց եւ այժմ գտնվում է հիվանդանոցումՙ բժիշկների անմիջական հսկողության տակ: «Սուրիկ Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում եւ հրաձգությանը չի մասնակցել», երեկ պարզ ու հստակ հայտարարեց զինդատախազըՙ փաստորեն իր վրա վերցնելով սովորաբար փաստաբաններին վիճակված պաշտպանական ալիբին: Ուզենք կամ ոչՙ այդ հայտարարությունը կարող է ընդունվել որպես մարզպետին հետագա մեղադրանքներից ու մեղսակցությունից ապահովագրելու փորձ: Ավելին, զինդատախազը նույնիսկ ընդգծեց, որ Բուդաղյան եղբայրներն իրե՛նք են հարձակվել Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վրա, եւ հետագա քննությունը կպարզի վիրավոր գնդապետի (կարելի է հետեւեցնելՙ նաեւ նրա հանգուցյալ եղբոր) մեղսակցության աստիճանը:

Մեր կասկածամտությունը քաջալերելուն է նպաստում նաեւ այն հանգամանքը, որ հարգարժան զինդատախազն իր այդ հայտարարությունը կատարեց արագ, լրատվամիջոցների մեծ մասի համար աննկատ կազմակերպված մամլո ասուլիսում, միայն ընտրյալ հեռուստաընկերությունների մասնակցությամբ, որոնք սովորաբար հայտնի են իրենց հեզությամբ եւ խիստ կարգապահությամբ… Ըստ երեւույթին «ավելորդ» հարցերն ու հարցասիրությունը, որոնք ավելի քան բնական են նման պայմաններում, կանխավ անհանգստացնում էին պրն Գ. Կոստանյանին: Այնինչ այդ հարցերն այժմ ամենուրեք ենՙ համացանցից մինչեւ հասարակ քաղաքացիների բնակարաններ եւ անգամ պետական գրասենյակներ:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grigor J says:

    այ հիմա պետք է սկսել Սերժի հրաժարականը պահանջող ցույցերը քանի որ նա է Լիսկայի գլխավոր հովանավորը

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930