Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները, «պա-տաս-խան» վանկարկելով, կառավարության դիմաց բողոքի ցույց են անում (Տեսանյութ)

Հունիս 06,2013 14:29 Share

Արդեն երրորդ օրը Ազատության հրապարակում նստացույցի դուրս եկած ազատամարտիկները այսօր բողոքի երթով  կառավարության շենքի դիմաց հավաքվեցին:

«Ազատամարտիկը իրավունք ունի իր գլուխը բարձր քայլել իր հայրենիքում ,հայ ազատամարտիկը իրավունք ունի հպարտանալու իր ընտանիքում, որ ինքը ազատագրել է հայոց աշխարհի մի մասը: Ոչ թե ամաչի, գլուխը կախ, գրպանը դատարկ, ցավերը վրեն քայլի ու գա այս շենքի դեմ ողորմություն խնդրի : Պահանջում ենք կառավարությունից կատարել իրենց ուղիղ պարտականությունը , ապահովել իրենց երկիրը ազատագրողներին բարեկեցիկ կյանքով: Հայ ազատամարտիկը իրավունք ունի անվճար բուժսպասարկման, հայ ազատամարտիկը իրավունք ունի չհանդիպելու կաշառակեր չինովնիկներին»,- կառավարության դիմաց իրենց պահանջները ներկայացնելուց հետո ազատամարտիկները սկսեցին վանկարկել` պա-տաս-խան:

«Ազատամարտիկների պատիվը չի եզրափակվում Եռաբլուրում ծաղկեպսակ դնելով: Հայ ազատամարտիկների ընտանիքները իրավունք ունեն հարգանքով ապրեն իրենց երկրում»,- շարունակեց մյուս ազատամարտիկը:

Հավաքվածներին էր միացել նաեւ ,«Կարին» պարի համույթի հիմնադիր, ազատամարտիկ  Գագիկ Գինոսյանը.  «Քչերը կան այստեղ, որ հացի խնդիր բարձրացնելու համար են եկել, իհարկե, շատերը ունեն հացի խնդիր, բայց շարժման հիմքում ընկած է արժանապատվությունը»:

Ցուցարար-ազատամարտիկները թեեւ պահանջում էին կառավարությունում ընդունելություն, բայց նրանց ընդունեց կառավարության

դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վարչապետի անունից ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին փոխանցեց՝ վաղը 3-4 հոգու ընդունելու առաջարկի մասին: Սկզբում ազատամարտիկները բոյկոտեցին` հիմա պնդելով, բայց քիչ անց ընդունեցին առաջարկությունը եւ վերադարձան կրկին Ազատության հրապարակ:

Բողոք-ակցիայից հետո ազատամարտիկներից մեկը վիճեց Ա. Ղազարյանի հետ:

Մանրամասները` տեսանյութում

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930