Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզանում երեխաների համար գեղարվեստական գրականություն ստեղծելը բարդ է». Էդվարդ Միլիտոնյան

Հունիս 06,2013 17:01

Մշակույթի նախարարության «Գրքի եւ գրահրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն, մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը՝ Մինսկում մայիսի 23-25-ը մասնակցել է ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 10-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը: «Ամեն տարի անցկացնում ենք հանրապետական մրցույթ, որը կոչվում է «Գրքարվեստ»: Սա հանրապետական թվով 6-րդ, իսկ ԱՊՀ` 10-րդ մրցանակաբաշխությունն էր»,- այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանը մրցանակաբաշխության 7 անվանակարգերում ներկայացել է 10 անուն գրքով, որոնցից 6-ը արժանացել են մրցանակների («Մարտիրոս Սարյանի գրքարվեստը», «Արևելքի գեղագրությունը և մանրանկարչությունը», «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում», «Էսսե, հարցազրույց» «Ուլիսես», «Դասական մատենաշար»):

Միլիտոնյանի փոխանցմամբ, վերջին 7-8 տարում Հայաստանում հրատարակվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն գրքեր: Հանրապետական մրցույթին ներկայացվել է 70-ից ավելի գիրք: «Գլխավոր մրցանակը շահել է Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» ալբոմը, որտեղ նկարները ներկայացված են նաև ռուսերեն թարգմանությամբ: Այն իր մեջ ընդգրկում էր նաև Մ. Սարյանի նկարազարդած գրքերը և սա առաջին անգամ էր, երբ Սարյանը ներկայանում էր հայ ընթերցողին, որպես գրքարվեստի մեծ հանճար, քանի որ նրան ճանաչում են միայն գեղանկարիչ, բայց չգիտեն՝ որպես գրաֆիկայի մեծ վարպետ»,-ընդգծեց Միլիտոնյանը:

Բանախոսն անդրադառնալով մանուկների համար ստեղծվող գեղարվեստական գրքերին, ասաց. «Մեզանում երեխաների համար գեղարվեստական գրականություն ստեղծելը բարդ է: Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր տարիք` մեծ, փոքր, ավելի փոքր» :

Նա նշեց նաև, որ մրցույթին ներկայացված գրքերը ցանկացողները կարող են ձեռք բերել գրախանութներից` ինքնարժեքից ցածր գնով, սակայն, ցավով նշում է, որ ընթերցանության որակի անկում է նկատում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930