Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը նորեկների մրցափորձ ձեռք բերելն է

Հունիս 06,2013 17:27

Այս օրերին Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ հավաքի հրավիրված 24 ըմբիշներ նախապատրաստվում են հուլիսի 4-ից 8-ը Մակեդոնիայում կայանալիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը մասնակցելու է ամբողջական կազմով` ութ հոգի:

Մեր 15 երիտասարդ  ըմբիշներ վերջերս են վերադարձել Բելառուսից, որտեղ մայիսի վերջին մասնակցել են օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Սմալի միջազգային մրցաշարին: Բելառուսի, Ուկրաինայի, Մոսկվայի եւ Օսեթիայի ներկայացուցիչների հետ պայքարում մեր տղաների մեջ նաեւ մրցանակային տեղեր զբաղեցնողներ են եղել: Գնահատելով մասնակցության արդյունքները` Ավետիք Վարդանյանն Aravot.am-ին ասաց, որ այդ մրցաշարը, թեեւ միջազգային էր, սակայն միջին կարգ ուներ եւ դրան մասնակցելը ավելի շատ նպատակահարմար էր մեր երիտասարդ ըմբիշների` մրցափորձ ձեռք բերելու առումով: Առավել եւս, որ հավաքականն այս տարի մոտ 90 տոկոսով համալրվել է պատանեկան տարիքից դուրս եկած մարզիկներով:

Աշուտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930