Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փաստեր Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցի կյանքից

Հունիս 17,2013 17:26

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին պատմեց Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Դոլունցի (լուսանկարում) անցած գործունեության մասին:

«Քսան տարի առաջ, ի թիվս բազմաթիվ մարդկանց , մասնակցել եմ Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Արա Դոլունցի հոր հուղարկավորությանը: Հավաքված 200 հոգու ներկայությամբ Արան մի ցնցող հայտարարություն արեց, թե իր անմիջական ղեկավար` շրջխորհրդի գործկոմի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանը իր կյանքում ունեցել է հորից ոչ պակաս դերակատարություն: Արան ասաց` քանի դեռ Ռոբերտ Արմենակիչը կա, ինքը չի ընդունելու, որ ծնողազուրկ է: Դրանից ամիսներ հետո, երբ ստիպված եղա ինձ ազատել Գորիսի քաղխորհրդի եւ գործկոմի նախագահի պարտականություններից եւ այդ մասին հայտարարեցի, այդ հայտարարությունից առաջ դիմեցի Ռոբերտ Ալեքսանյանին` զգուշացնելով, որ ունենալու է աշխատանքային դաժան վերջաբան: Նրան ասացի, որ շուտով նրա դեմ են դուրս գալու իր իսկ նշանակած պաշտոնատար անձինք, նախ եւ առաջ իր տեղակալները` նկատի ունեի հատկապես Դոլունցին: Մեկ տարի հետո իրականություն դարձավ իմ կանխատեսումը: Արա Դոլունցը` Ռոբերտ Ալեքսանյանի տեղակալը, առաջինը ստորագրեց իրեն այդ պաշտոնին նշանակած Ալեքսանյանի պաշտոնանկության պահանջի տակ: Սա էլ բարոյականության արադոլունցյան ընկալումն է»,- պատմեց պարոն Հարությունյանը:

Նրա խոսքերով, Ա. Դոլունցը դա արել է Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով. «Պետք է ազատվեին Ռոբերտ Ալեքսանյանից, որ ոչ միայն Գորիսը, այլ ամբողջ տարածաշրջանը ենթարկվեր Սուրիկ Խաչատրյանին: Նա ամբողջությամբ պետք է վերցներ տարածաշրջանի իշխանությունը եւ դարձներ իր սեփականությունը: Այդ ամենին նպաստել է Արա Դոլունցը: Այդ պահից սկսած՝ արդեն 18 տարիներ Արան, ենթարկվելով Սուրիկ Խաչատրյանին, նրա հետ միասին հեղինակել է բազմաթիվ ապօրինություններ, պետական ունեցվածքի յուրացումներ եւ չարաշահումներ: Սրանից երեք տարի առաջ Վերահսկիչ պալատի նախագահը հրապարակեց Սյունիքի մարզպետարանում կատարված ստուգումների արդյունքները, թե Սյունիքի մարզպետարանում կատարվել են աղաղակող չարաշահումներ, ֆինանսական միջոցների վատնման մասին էր խոսքը: Դրանից անմասն չէր մարզպետի առաջին տեղակալ Արա Դոլունցը: 2004-ի մարտին, երբ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ նշանակվեց, Դոլունցին էլ առաջին տեղակալ դարձրեց, մարզպետարանի եւ միաժամանակ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությամբ գործող «Սյունիք» բարեգործական հիմնադրամի եւ նրա ընտանիքի սեփականություն հանդիսացող «Տիգրան եւ Տրդատ» ընկերության կողմից կատարվել են միլիոնավոր դոլարների չարաշահումներ եւ յուրացումներ, եւ այդ ամենի ակտիվ մասնակիցն է եղել Արա Դոլունցը»:

Պարոն Հարությունյանի տվյալներով, Սուրիկ Խաչատրյանի պահանջով «Սյունիք» հիմնադրամին պետական եւ ոչ պետական կազմակերպություններ, անհատներ միլիոնավոր դոլարների փոխանցումներ են կատարել. « Եվ դրա ծանրակշիռ մասը հափշտակվել ու կողոպտվել է: Սուրիկ Խաչատրյանի մի քանի տասնյակ օբյեկտների մեծ մասը ձեւակերպված են այդ ընկերության անունով: Գորիսի հափշտակած, սեփականաշնորհած հանրախանութում գործում է եվրադռների ու լուսամուտների արտադրամաս, եւ պարզվում է, որ անցած տասը տարիների ընթացքում Սյունիքի պետական կազմակերպությունների, դպրոցների, առողջապահական եւ մշակութային շենքերի վերանորոգման եւ շինարարության ընթացքում շուկայական գներից ավելի բարձր գներով հենց այդ արտադրամասից են գնումներ կատարել: Պարզվում է, որ գրեթե բոլոր տենդերների շահողը եղել է հենց այդ ընկերությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Henaran.am-ը հրապարակել է լուր, որ  Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:Պաշտոնակատարը հավաքել է Գորիսի էլիտար մասին՝ մտավորականներ« ուսուցիչներ« արվեստագետներ« բժիշկներ« նաեւ գյուղապետեր եւ բացատրել« որ Խաչատրյանի փրկությունը եւ մարզպետ աշխատելը նրանց ստորագրությունից է կախված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արմեն says:

    ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես․․․

  2. Maxim says:

    Ստրկամիտ ու ստորաքարշ Սյունիքում էլ կան արժանապատիվ և համարձակ մարդիք, ինչպիսինն է,
    Սամվել Հարությունյանը:

  3. Աշոտ says:

    Ոչ միայն Արա Դոլունցը այլ ամբողջ Գորիսը ուրացավ Ռոբերտ Ալեքսանյան հայրենասերի և քաղաքական գործչի ազգանվեր գործը :

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/06/17/255626/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  4. ՀՄ says:

    Քանի դեռ մեր միտքը եւ խիղճը ստամոքսն է տնօրինում Հայաստանը երկիր չի դառնա: Իսկ դոլունցները կամ խաչատրյանները ծնված են մեր անտարբերությունից:

  5. Արամ says:

    Հոդվածը մեկնաբանող Maxim-ը մեծ սխալ է թույլ տալիս՝ Սյունյաց աշխարհը ստրկամիտ ու ստորաքարշ անվանելով: Երկրամասը և նրա հերոսական ժողովուրդն այստեղ մեղք չունեն, որ մի քանի անիրավներ մեծ սխալներ են գործում: Ընդհանրապես աշխարհում չկան ստորաքարշ կամ ստրկամիտ երկրամասեր, այլ կան անիրավ ու տականք մարդիկ՝ այս երկրագնդի ցանկացած անկյունում: Եթե Ձեզ ուժեղ եք զգում և ոչ թե ստորաքարշ ու ստրկամիտ, ապա ինքներդ որևէ բան կատարեք անիրավների դեմ և ասացեք այդ մասին: Բավական է ֆեյսբուքյան ոգով նստել համակարգչի առաջ ու համարձակ քննադատություններ անել՝ իրական աշխարհից կտրված…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930