Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ապրանքատեսակների մասով ունենք ակցիզային հարկի նվազեցումներ, օրինակ՝ օղիների եւ կոնյակի». Վահե Հովհաննիսյան

Հունիս 15,2026 13:12 Share

«Մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի բարձրացման պլան, որն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Եվ մենք պետք է ներկայացնենք նոր պլան, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի մեկից հետոյի համար։ Այսինքն՝ չի կարող այդ պլանը չլինել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ակցիզային հարկի բարձրացման որոշմանը։

Նա նշեց, որ ակցիզային հարկի փոփոխությունները հիմնական մասով վերաբերում են ընդամենը գնաճի ճշգրտումներին։ «Այսինքն՝ մենք հիմնական ապրանքատեսակների մասով ճշգրտել ենք, 3 տոկոսով բարձրանում է։ Ընդ որում, մենք ունենք նվազեցումներ որոշ ապրանքատեսակների մասով։ Օրինակ՝ օղիների մասով, կոնյակի մասով։ Հետեւաբար, ես կառաջարկեի ձեզ, որպեսզի ակցիզային հարկի փոփոխության նախագիծը, որը հաստատվել էր կառավարության կողմից, ուշադիր կարդաք»,- նշեց նախարարը։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ որպեսզի որեւէ հարկ բարձրանա, դա պետք է հաստատվի վեց ամիս առաջ։ «Հիմա մենք փորձում ենք դա հաստատել մինչեւ հուլիսի մեկը, որպեսզի ուժի մեջ մտնի հունվարի մեկից։ Այդ հաստատումը դրանով էլ պայմանավորված»,- հավելեց նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930