Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը

Հունիս 19,2013 21:59

«Հյուրիեթ Դեյլի Նյուս»-ի տեղեկացմամբ, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հունիսի 18-ին ձերբակալվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը` Էրսին Յոլջուն, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն:

Յոլջուի նկատմամբ դատավարությունը պետք է զրոյից վերսկսվի սեպտեմբերին` Վճռաբեկ դատարանի վերջին որոշումից հետո:

Էրսին Յոլջուի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը չեղյալ է համարել նրան բանտից ազատ արձակելու վճիռը: Յոլջուն այժմ պահվում է Տրապիզոնի Բահչեչիկ բանտում:

Էրսին Յոլջուն դատապարտվել էր 12,5 տարվա ազատազրկման, սակայն 2010 թվականին ազատ էր արձակվել, քանի որ դատարանը վճռել էր, որ բավարար ապացույցներ չեն բերվել նրա` ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930