Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հետաձգում Արտակ Բուդաղյանին` որպես տուժող գործում ներգրավելու միջնորդության քննարկումը (Տեսանյութ)

Հուլիս 01,2013 16:05

«Գիտակցում և հասկանում եմ, որ զինդատախազությունը ոչ թե անշահագրգիռ , այլ ուղղորդված քննություն է իրականացնում: Հենց նույն դատախազի հայտարարության մեջ չեմ բացառում, որ հանցակազմ կա»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ միտում է տեսնում, որ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենից վիրավորված բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը և ավելին, զինդատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ Ա. Բուդաղյանը ներգրավվի որպես մեղադրյալ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ընդհակառակը, Զ. Փոստանջյանը հետևյալ կարծիքին է. «Հաշվի առնելով բոլոր փաստերն ու տեղի ունեցածը, նաև այն ամենը, ինչ այսօր այս պահին ունենք` կարծում եմ, որ պետք է Արտակ Բուդաղյանը ներգրավված լիներ` որպես տուժող: Իսկ տուժողի հարազատներին պիտի տրված լիներ տուժողի իրավահաջորդի կարգավիճակ»:

Հետաքրքրվեցինք` զարգացումների հավանական ի՞նչ սցենար է ուրվագծվում: Տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Պետք չէ կանխատեսումների մասին խոսել: Մի բան է միայն հստակ. տուժողի իրավահաջորդները, ինչպես նաև Արտակ Բուդաղյանը, պետք է պայքարեն , քանի որ այս անիրավ երկրում, որտեղ իրավունքի գերակայությունը գրեթե բացակայում է, միայն պայքարով կարող ես հասնել քո իրավունքների վերականգնման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031