Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության հարցերը

Նոյեմբեր 05,2026 19:15 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ / ICAO) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոյին։

Նախարարը ողջունել և բարձր է գնահատել ԻԿԱՕ-ի հետ երկարամյա ու սերտ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կառավարման համակարգի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև կադրերի շարունակական վերապատրաստման, կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել