Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրևաջրերը լցվել են Սիսիանի տներ և նկուղներ

Հուլիս 03,2013 10:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյնունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիսի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիսի մարզի քաղաքաշինության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: