Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարությունը փաստաթղթե՞ր է կեղծել

Հուլիս 04,2013 10:25

Մայիսի 24-ին Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար: Ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողությունը հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնար նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով: Այս 2 դիմումները միացվել էին իրար՝ մեկ ծառայողական քննության շրջանակներում:

Սակայն Ղուկասյանը դիմել էր Քաղծառայության խորհրդին ծառայողական քննություններն անջատելու խնդրով: «Իրենք ինձ գրել են, որ անջատել են վարույթները, սակայն փաստացի, գործին ծանոթանալուց հետո հասկացա, որ չեն անջատել: Դա բերում է նրան, որ առաջին եւ երկրորդ վարույթների միջեւ ստեղծվում է ծավալային եւ բովանդակային խառնաշփոթ, եւ գործին ծանոթանալ ցանկացողը շփոթության մեջ է ընկնում»,-մեզ ասաց Ղուկասյանը:

Ուշագրավ է, որ նա գործի նյութերին ծանոթանալու ժամանակ պարզել է, որ որոշ փաստաթղթերի, ծանուցագրերի վրա ամսաթվերի փոփոխություն են արել: «Իմ կարծիքով, դա եւս կատարվում է ոչ պատահական եւ միտված է նախարարի գործողություններն արդարացնելուն: Այսինքն՝ փոխում են ամսաթվերը եւ փորձում այնպես ձեւակերպել, որպեսզի ապացուցեն, որ Ղուկասյանը ժամանակին չի կատարել նախարարի հանձնարարականները: Չնայած դա այդպես չէ»,-նկատեց Ղուկասյանը:

Ամսաթվերի փոփոխությունը պարզելու համար նա դիմել է վարույթն իրականացնող Ցողիկ Ասատրյանին, որը ջնջել է փոխված թվագրումները: Հաշվի առնելով իր բացահայտած փաստերն աղավաղելու դեպքը՝ Ղուկասյանը դիմել է Քաղծառայության խորհրդին՝ իր անվստահությունը հայտնել վարույթն իրականացնող Ց. Ասատրյանի նկատմամբ եւ պահանջել է կազմակերպել նոր վարույթ` շահագրգիռ կողմերի, լրագրողների մասնակցությամբ:

Խորհրդից Ղուկասյանին երեկ պատասխանել են, որ իսկապես նախարարության ներկայացրած որոշ փաստաթղթերում առկա թվագրումների անհամապատասխանություն կա, սակայն հրաժարվել են նոր քննություն իրականացնել:

Սոնա  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031