Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Բուդաղյան. Որեւէ մեկը իրավունք չունի հաշտության մասին խոսելու

Հուլիս 06,2013 23:12

Գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը լավ է, նա այժմ գտնվում է իր տանը եւ, հավանաբար, բուժումը կշարունակի տանը: Այս մասին Aysor.amի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հրազենից վիրավորված Ա. Բուդաղյանի եղբայրը` Արայիկ Բուդաղյանը:

Հարցին` ճի՞շտ է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է հաշտության եզրեր գտնել իրենց ընտանիքի հետ, այդ թվում նաեւ միջնորդների միջոցով, Ա. Բուդաղյանը նշել է. «Որեւէ մեկը իրավունք չունի նման բան անելու եւ հաշտության մասին խոսելու»:

Ա. Բուդաղյանը հրաժարվել է խոսել հարուցված քրեական գործի ընթացքից: Նա չի պատասխանել հարցին` արդյոք որոշակի հույսեր կապո՞ւմ է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղարկված նամակի հետ, արդյոք ապացույցներ ունե՞ն, որ Ս. Խաչատրյանի տանը անաչառ խուզարկություն չի կատարվել:

Ա. Բուդաղյանը, սակայն, հույսեր կապում է մեր պետությունում արդարադատության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031