Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի մի պաշտոն էլ Լիսկայի համար կգտնվի՞

Հուլիս 07,2013 18:11

Aravot.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց  « Շիրակ կենտրոն»
հ/կ  նախագահ Վահան Թումասյանը: Ըստ նրա, Սուրիկ Խաչատրյանին երբեք  չեն պատժի,  հասարակական աղմուկը ցրելու համար նրա որդուն էլ  մի քանի ամիս կպահեն բանտախցում ու ազատ կարձակեն: Ըստ մեր զրուցակցի, նման նախադեպեր շատ են եղել հայկական պրակտիկայում:

«Ես կարծում եմ, որ զինվորական Բուդաղյանը կպատժվի, որովհետեւ տվյալ պարագայում զինվորականի ընտանիքը  ավելի թույլ է, քան նախկին մարզպետի` Լիսկայի ընտանիքը: Իսկ այս ռեժիմի օրոք միշտ էլ թույլն է մեղավոր, եւ որեւէ ազնիվ, արդար պատիժ չի լինելու: Իրենք էնպես են տվել-առել, էնքան թելերով են իրար հետ կապված, որ որեւէ պատիժ չեն սահմանի: Հրամանատարի հետ ավելի քիչ թելերով են  կապված անշուշտ, ավելի քիչ  է տուր ու առը, կպատժեն հրամանատարին, եթե նա չհանդուրժի անպատժելիությունը: Իսկ եթե հանդուժի ու ասի` ինչ եղել, եղել է, հետ չես բերի կորուստդ եւ այլն, ուրեմն ամեն ինչ կծածկեն, կգնա, 1-2 տարի մեկը կնստի ու վերջ: Իսկ եթե էդ ընտանիքը փորձի բողոքել, ուրեմն հենց նրանց էլ կպատժեն:

Լիսկային ինչո՞ւ պիտի պատժեն, երբ  իրենք  են իշխանության  նշանակել իրենց նմաններին, ի՞նչ է, իրենք  պատժելո՞ւ  են իրենց նմաններին: Եթե նույնիսկ իրենց նմանները այսպես ասած նագլիություն անեն, միեւնույնն է` իրենք  ազատ կյանքով ապրելու են ու շարունակելու են  ծաղկել, զորանալ: Ցույց տվեք մի դեպք, որ նման կերպ պաշտոնազրկվածներից որեւէ մեկը սնանկացել է , ի՞նչ է եղել որ,  մի քանի ամիս հետո նորից կգա  ուրիշ գործի: Հո Լիսկային առանց պաշտոնի  չեն թողնի՞: Չե՞ք հիշում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` Չոռնի Գագոյին, պատժեցի՞ն, Երեւանի քաղաքապետի պաշտոնեցին հանեցին, մի քանի  ամիս հետո տարան նախարար նշանակեցին: Շատ կզարմանայի, որ Լիսկային  այսպիսի համակարգում պատժեին, մի նախարարի  պաշտոն էլ Սյունիքի նախկին մարզպետի  համար հաստատ կգտնվի»,- կարծիք հայտնեց  Վահան Թումասյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վաղուց ժամանակն է,որ հայ ժողովուրդը ազգային-ազատագրական պայքար սկսի ` ազատագրվելու «նժդեհական» ՀՀԿ-ական կլանի լծից:

  2. Միգուցե եկել է սեփական ոչխարներին խուզելու ժամանակը

  3. Maxim says:

    Շատ պարզ է, մեր ազգի ճակատագրի բուն պատճառները: Մեր ազգը անկարող լինելով որևէ փոփոխության, գերադասում է այն չտեսնելը տալ: Մենք գնում ենք երկրի կործանման: Այսօրվա
    խուժանը, լինի՝ թաղի, քաղաքի, երկրի որոշում է ազգի ճակատագիրը,՝ հանցավոր վարչախմբի հետ
    մեկ դառած, իր հետ բերելով շատ ծանր հետևանքներ,՝ նախ ԼՂՀ-Ի ապա Հայաստանի համար:
    Հարգելի՝ Վարազ Սյունի, Ձեր ասած ազգային-ազատագրական պայքարը վաղուց սկսած է, հենց
    Ձեր նշած նպատակի համար: Միացեք մեզ, եթե չեք կարող գալ Հայաստան՝, միանալ ֆիզիկապես,
    ինչպես՝ ես և մեզնից մի քանիսը, ապա կարող էք մեզ գրնել համացանծում,՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ
    վերնագրի տակ: Այստեղ,՝ առանցքը շատ կայուն և վստահելի է, և ես խորապես հավատում եմ, որ
    այն երբեք չի վերածվի մորթապաշտների բանակի: Մեր հասցեն համացանցում հետևյալն է,՝
    http://www.facebook.com/nakhakhorhrdaran.33

    • Hay says:

      Իմ կարծիքով մեր հասարակւթյան համար արդեն խորթ է նորմալ մարդկային հարաբերւթուններն ու ապրելակերպը…

  4. Hay says:

    Լրիվ համաձայն եմ տրամաբանության հետ…

  5. karen sagatelyan says:

    Էտ ինչ ձև ա:Մի անգամից հասարակական կարծիք եք ստեղծում,որ լիսկան արտոնյալ ա կամ եսիմ ով ա,ռեմբոն ա:Վահան ջան էտ ձևի մեկնաբանելը լավ չի:Իրան լավ էլ պատժելու են:լիսկային մի համեմատի Գագոյի հետ:

  6. Մարատ says:

    Որ ամեն մեկը իր համար իրեն դնի մարգարեի տեղ ու հասարակության կամ կառավարության կողմից դմբո սցենարներ հրապարակի, իհարկե տենց ել կլինի..Մի քիչ ջանք տափեք ու փորձեք բոլորովին այլ սցենար պատկերքցնել,թեկուզ եւ միայն նրա համար որ գնդապետն ուղղակի ոչ մի հանցանք չի կատարել- ոչ կրակել է, ոչ որեւվե մեկին վիրավորել է, եւ ոչ էլ սպանել է,,,էլ ինչու պետք է այդ մարդուն դատեն?????? Ինչ եք ստից մտից,մի անգրագետ ,կաշառակեր դատաղազի բերանով պանիկա ստեղծում???? Խոմ բոլորն էլ անգրագետ չեն որ վռազ հավատան մեծափորների ասածներին ….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031