Լրահոս
Օրվա լրահոսը

Omega. «Մոլդովայի հայ համայնքը պահանջում է Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը»

Հուլիս 08,2013 21:22

Մոլդովայի հայերը խորհրդարանից պահանջում են մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուի հրաժարականը, որը հուլիսի 4-ին Համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս ասել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, Խոջալույում ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործել»:

«Օմեգա» լրատվականի հետ զրույցում հայ համայնքի անդամ, քաղաքագետ Էռնեստ Վարդանյանն ասել է, որ հայ համայնքը հայտարարությամբ է հանդես եկել. «Սկզբում մենք այդ հայտարարությունը հրապարակեցինք առցանց լրատվամիջոցներում, իսկ այս շաբաթ համապատասխան փաստաթուղթը համայնքի նախագահի ստորագրությամբ և կնիքով կուղարկվի Մոլդովայի խորհրդարան՝ Աուրելյա Գրիգորիուին պաշտոնանկ անելու պահանջով»:

Վարդանյանն ասել է, որ ոչ ոք չի կասկածում, որ այս ելույթը հայ-մոլդովական հարաբերություններին վնաս կհասցնի. «Ու պետք է հիշել, որ հուլիսի 11-ին Քիշնև է ժամանելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ես չեմ կասկածում, որ այս միջադեպը հատուկ այդ ժամանման համար էր կազմակերպվել: Հատուկ՝ որպեսզի ստվերեին այդ այցելությունը, ու որ այն չանցկացվեր երկկողմանի հարաբերությունների մակարդակում, ինչը ինքնին պահանջում է երկկողմանի հարաբերությունների պարզում», – ասել է Վարդանյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031