Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանի պատասխանը Մաքսիմ Հակոբյանին

Հուլիս 12,2013 11:20

Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը պատասխանում է իր բաց նամակի վերաբերյալ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ասածներին:

«Չեմ կարողանում հավատալ, որ Մաքսիմ Հակոբյանն իմ հասցեին ասել է՝ «ինքը ով է, որ նամակ ուղարկի, ինքը ինձ չի կարող նամակ ուղարկել»: Բոլոր ինձ չճանաչողներին տեղեկացնում եմ, որ գորիսեցի, սյունեցի,  հայ մարդ եւ ՀՀ պարտաճանաչ քաղաքացի եմ: Բրուտագործների գերդաստանի զարմ եմ: Պապս՝ հայրենական մեծ պատերազմի նահատակ Վաղարշակ Ղարիբյանը, դեռ պատանի 1922 թվականին գնդակահարել է Զանգեզուրի գավառկոմի անդամ թուրք Օջախկուլի Մուսաեւին՝ վերջակետ դնելով սյունեցի կանանց հանդեպ վերջինիս վայրի կամայականություններին: Հպարտ եմ , որ ունեցել եմ վաստակաշատ ծնողներ: Աշխատանքային կենասագրությունս սկսել եմ տասը տարեկանից:

Պատմաբան, հասարակագետ եմ: Ինստիտուտում ուսանելու ընթացքում  եղել եմ բացարձակ գերազանցիկ , անվանական կրթաթոշակառու: 22 տարեկանում մայրաքաղաքում իրականում ընտրվել եւ աշխատել եմ հինգ հազար հոգանոց երիտասարդական կազմակերպության ղեկավար, հետագայում ընտրվել եմ ղեկավար այլ պաշտոններում: 1988 թվականի փետրվարից մասնակցել եմ արցախյան շարժմանը, ապա ազատամարտին:

Մանսակցել եմ Գորիսի ինքնապաշտպանությանը, եղել շարքային, կամավորական ջոկատների կազմակերպիչ, շրջանի պաշտպանության խորհրդի անդամ, մասնակցել Կոռնիձորի, Խնածախի մարտերին: Հակառակ իշխող վարչախմբի դիմադրությանը՝ 1992-ի մայիսի հինգին ընտրվել եւ երկու տարի աշխատել եմ Գորիսի քաղաքապետ: Եղել եմ Գորիսի տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահը:

Իմ առաջնորդությամբ գորիսեցիները պատվով դիմակայել են պատերազմական փորձություններին: Համառ ջանքերովս վերացվել են բազմաթիվ հրթիռակոծությունների ծանր հետեւանքները, նորոգվել եւ բարեկարգվել են քաղաքի կրթամշակութային օջախները, փողոցները, հաստատվել է քաղաքի զարգացման գլխավոր նոր հատակագիծը…

Վերջին տասնութ տարիներին եղել ու շարունակում եմ մնալ անկուսակցական:

Իմ մասին տարբեր տարիներին կարծիքներ են հայտնել անվանի շատ մտավորականներ: Նրանցից կմեջբերեմ միայն երկուսի կարծիքները՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ռաֆայել Ղազարյանը ասել է. «Սամվել Հարությունյանը մի մտավորական է, ով,  չնայած իր նկատմամբ կիրառվող հալածանքներին, բոլոր այս տարիներին չի դադարեցրել պայքարը սանձազերծված ապօրինությունների դեմ»

Իսկ Ռազմիկ Դավոյանը կարծիք է հայտնել. «Սամվել Հարությունյանը օժտված է պետական եւ քաղաքական գործչի բացառիկ բարեմասնություններով, նրա հիմնական մտահոգությունը ազին եւ հայրենիքին ծառայելն է, որի համար ունի մարդկային, քաղաքացիական, մտավորական բոլոր անհրաժեշտ որակները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Հարգանքներ

  2. Գոռ says:

    Ում՞մ եք ինչ ասում,մաքսիմը հիմա էքստազի մեջ ա – ինչպես կասեր Բենդերը ՝ իրականացավ … – իս երազանքս..հիմա և քաղաքական և տնտեսական իշխանությունն իր ձեռքում է..և հիմա եթե պետք լինի,կարելի է մոռանալ ամեն ինչ,անգամ այն թուքն ու մուրը (ընդ որում նաև բառիս ամենաիսկական իմաստով) որ կերել են տարիներ շարունակ լիսկայից…այնպես որ դուք ով եք սամվել Հարությունյան,իրենք ով են..հիմա

  3. Armine G says:

    Պրն Սամվել Հարությունյան, դուք մեծ հարգանք եք վայելում ժողովրդի մեջ: Ձեզնից պետք է միայն օրինակ վերցնել: Իսկ Հակոբյաններն ու Խաչատրյանները շուտով կկործանվեն իրենց մեղքերի մեջ: Փողով նրանք չեն կարող փրկել իրենց հոգիները: Աստված կաշառք չի վերցնում:

  4. Հայկ says:

    Հարգելի լրագրող, դուք հրապարակում եք միայն այն հաղորդագրությունները, որոնք մեծարում են այս խամաճիկին: Ձեր թերթը միշտ էլ կողմնակալ է եղել: Չի կարելի այդպես:

  5. Maxim says:

    Հարգելի Հայկ: Եղեք Ձեր խղճի առաջ ազնիվ: Այստեղ խոսքը բոլորովին անհատների մասին չէ: Մի՞
    թե՛ չէք տեսնում՝, ինչպես է օր-օրի երկիրը անդունդ գլորվում մի խումբ հանցագործ, մարդասպան,
    թալանչի, դավադիրների ձեռքերով: Իմ ո՞ր ասածն է կասկած հարուցում՝, որ այդպես չէ:
    Եթե Դուք Գորիսեցի էք ապա լավ կիմանաք Գորիսի հասարակ քաղաքացու հարգալից վերաբերմունքը՝ Սամվել Հարությունյանի նկատմամբ: Ես երեք անձանց կարծիքով կազմեցի այս
    տպավորությունը: Եթե Ձեր հետ անձնական կամ այլ վիրավորանքներ են եղել տվյալ անձի հանդեպ,
    թողեք խնդրում եմ այդ ամենը և անցեք մեծ և ծանր խնդիր լուծելու հարցին: Ես երբեք չեմ բացառում, որ նա էլ կարող է սխալներ թույլ տված լինել, այդ թվում և Ձեր հանդեպ, բայց եկեք
    տարանջատենք սխալներն ու ծանր հանցագործությունները իրարից: Մեզ հարկավոր է սթափվել և
    տեսնել մեր շուրջը ինչ է կատարվում, չսպասել որ աղետից փախչելը անխուսափելի լինի:
    Եթե իմ գրածի տոնը Ձեզ անհարգալից թվա, խնդրում եմ ներող եղեք, իմ նպատակը բոլորովին այլ է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031