Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյանի որդու և Ներսիկ Նազարյանի փեսայի մասին լուրերը ոչ հերքում, ոչ հաստատում են

Հուլիս 15,2013 21:55
ՀՀ Ոստիկանությունից հաստատում են, որ երեկ` հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով, հայտնում է «Փաստինֆո»-ն:
Հաղորդվում է նաև, որ Վաչագան Ս.-ն և Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք Արթուր Մ.-ն ևս ենթարկվե՞լ է նարկոլոգիական փորձաքննության, Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մասնավորապես ասացին, որ հաղորդագրության մեջ նշված են այն անձանց անունները, որոնց նկատմամբ որոշակի գործողություն է կատարվել:
Նշենք, որ մամուլում հայտնված տեղեկություներով` «Բենթլի»-ի վարորդ 31-ամյա Արթուր Մ.-ն  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Աբրահամ Մանուկյանի որդին է: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Ոստիկանություն բերման ենթարկված Արթուր Մ.-ն նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր նշանածն է:
Նշենք, որ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հրաժարվեցին հաստատել կամ հերքել այս տեղեկությունները` նշելով, որ նման տեղեկատվություն իրենք չեն տրամադրում:   Փոխարենը տեղեկացնում են, որ դեպքի վերաբերյալ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031