Լրահոս
Օրվա լրահոսը

Թենիսի յոթ միջազգային մրցաշար՝ Երեւանում

Հուլիս 21,2013 13:33 Share

ՀԹՖ-ն եւ Թենիսի միջազգային ֆեդերացիան «Օրանժ թենիս» ակումբի կորտերում անցկացնում են յոթ միջազգային մրցաշարեր՝ մինչեւ 14, 16, 18 տարեկանների միջեւ:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանի փոխանցմամբ, մասնակիցներին միջազգային վարկանիշ տվող մրցաշարերը հաջորդելու են միմյանց եւ շարունակվելու են յոթ շաբաթ:

Երեկ ավարտվել է առաջին՝ հայկական թենիսի երախտավոր, Հայաստանի 20-ակի չեմպիոն, տարբեր տարիների ՀԹՖ փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Էստոնիայի, Գերմանիայի, Կանադայի, ՀԱՀ, Կիպրոսի, Ռուսաստանի, Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի 91 թենիսիստներ: Մեկ շաբաթ տեւած պայքարի արդյունքում հաղթող դարձել են:

Տղաների մենախաղեր.  Միխայլո Կվանտալիարի (Ուկրաինա)
Աղջիկների մենախաղեր. Ալինա Կիսլիտսկայա (Ռուսաստան)

Տղաների զուգախաղեր. Թիմուր Մաուլենով (Ռուսաստան)/Դենիս Պարշուտին (Ուկրաինա)

Աղջիկների զուգախաղեր. Ալինա Կիսլիտսկայա (Ռուսաստան)/ Քսենյա Տարասովա (Ռուսաստան):

Վաղը մեկնարկում է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը, որին մասնակցելու են  14 երկրների 90-ից ավելի թենիսիստներ:

 

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել