Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթում հաղթել է մարզպետի մորաքրոջ որդուն

Հուլիս 22,2013 18:32

Հուլիսի 17-ին մրցույթ է կայացել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնի համար: Մրցույթի մասնակից Մուշեղ Մուրադյանը մեզ ասաց, որ մրցույթին մասնակցել է 5 հոգի, այդ թվում՝ ինքը, բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ Արտյոմ Մանուչարյանը, բաժնի պետի տեղակալ Ավագ Դանիելյանը, մեկ մասնակից էլ եղել է Սիսիանից: Մրցույթի 5-րդ մասնակիցը չի ներկայացել: Մրցույթում ամենաբարձր միավորներ հավաքելով՝ հաղթել է Մուշեղ Մուրադյանը: Վերջինս նախկինում էլ է զբաղեցրել բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պաշտոնը:

Մ.Մուրադյանը մեզ ասաց, որ 2011 թվականին ինքը հաղթել է Քաղծառայության խորհրդի անցկացրած մրցույթում, սակայն 15 ամիս բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնում աշխատելուց հետո իրեն պաշտոնազուրկ են արել, այդ պաշտոնը զբաղեցրել է Արտյոմ Մանուչարյանը: Վերջինս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մորաքրոջ որդին է: Հուլիսի 17-ին կայացած մրցույթից հետո, ըստ օրենքի, աշխատանքային 3 օրվա ընթացքում բնապահպանության նախարարը պետք է նշանակի բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031