Լրահոս
Օրվա լրահոսը

Արաս Օզբիլիսի հուժկու հարվածը դիպավ դարպասաձողին

Հուլիս 27,2013 20:11 Share

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու հաջորդ իսկ օրը այսօր կարմրասպիտակների կազմում նորամուտը նշեց Ռուսաստանի պրեմյեր լիգայի առաջնությունում:

Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը նա 70-րդ րոպեին փոխարինեց Էյդեն Մակգիդիին եւ աչքի ընկավ հեռու տարածությունից իրացրած հրաշալի տուգանայինով: Օզբիլիսի հուժկու հարվածից հետո գնդակը ցնցեց դինամոյականների դարպասապահ Անտոն Շունինի պաշտպանած դարպասի հորիզոնական ձողը:  «Սպարտակը» հաղթեց 4:1 հաշվով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել