Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 1-ից «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում կմեկնարկի առողջապահական ակցիան

Հուլիս 31,2013 16:40 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից 31-ը «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետևյալ ուղղություններով.

.սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն)
. գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն)
. ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում
Ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով:
Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել