Լրահոս
Օրվա լրահոսը

Գարշապար լիզողների համակարգը

Օգոստոս 07,2013 13:05

Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակում բարձրացնում է այն խնդիրները, որոնք հուզում եմ մեզ՝ հայաստանցիներիս, աշխարհիկ թե հոգեւորական: Առիթը թերեւս այնքան էլ էական չէ. ոչ այս արքեպիսկոպոսը, ոչ էլ Ֆրանսիայի թեմի նախկին առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, որին պատրիարքը պաշտպանության տակ է առել, հաստատ սրբերի շարքին չեն դասվելու: Ճիշտ այնպես, ինչպես Ամենայն հայոց կաթողիկոսը: Բայց սկզբունքորեն Երուսաղեմի պատրիարքն իրավացի է, երբ նշում է, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ ավելի կարիք կա մաքրակրոն եւ զարգացած եկեղեցականների, քան գարշապար լիզողների:

Հատկապես այս Վեհափառի օրոք ստեղծվել է այնպիսի համակարգ, երբ հոգեւորականի պաշտոնական առաջընթացի միակ գրավականը վերադասին քծնելն է, երբ ցանկացած ինքնուրույն, ազատ մտածողություն պատժելի է, երբ ստորադասի մասին դրվատանքի խոսքերը ընկալվում են որպես վիրավորանք վերադասի հասցեին: Այդ ամենը, ինչ խոսք, նպաստել է հոգեւոր մթնոլորտի գորշացմանը (կամ, եթե ուզում եք՝ գաղջացմանը) եւ մեր եկեղեցու  վարկաբեկմանը: Հավանաբար, այստեղ որոշ դեր են խաղում կաթողիկոսի անձնական որոշ հատկանիշները, որոնց առկայության դեպքում շուրջբոլորը միջակություն տարածելը եւ անվերապահ հնազանդություն ու քծնանք պահանջելը բնական է:

Բայց դրանք «երանգներ» են՝ խնդիրը անձնական չէ: Հակառակ դեպքում տարբեր մակարդակի պետական հիմնարկներում կամ կուսակցություններում վիճակը կտարբերվեր Մայր աթոռից: Իսկ որ չի տարբերվում՝ դրա վառ դրսեւորումն այն է, որ թե պետական համակարգում եւ թե կուսակցություններում հատուկ մարդկանց են պահում, որոնց պարտականությունն է «ուժգին հակահարված տալ» բոլոր նրանց, ովքեր իրենց «շեֆի» աչքի վերեւը ունք են նկատել: Այսպես ասած՝ հաստիքով «լիզողներ»:  Հաստատություններ ու կուսակցություններ կան, որտեղ այդ «ուժգին հակահարվածի» տեքստը գրում է հենց առաջին դեմքը, բայց հետո ստորագրել տալիս իր «հպատակներին»: Soviet style ղեկավարները ուղղակի արտացոլումն են խորհրդային ոճի հասարակության:

Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ հոգեւորականները, հոգեւոր ոլորտն այդ ամենից բարձր լիներ: Բայց դա ռեալ չէ: Հոգեւորականը չի կարող զերծ մնալ հասարակության ախտերից: Եթե հասարակության ձգտումների գագաթնակետը, ենթադրենք, ճոխ մեքենան է, ապա հոգեւորականները նույնպես պետք է դրա մասին երազեն: Եթե ամենահարգված կերպարը «բիզնեսմենն» է, ապա հոգեւորականները նույնպես, իրենց հնարավորությունների չափով, պետք է ձգտեն դեպի գործարար ոլորտ:

Այդպես էր միշտ եւ ամեն տեղ: Կաթոլիկ կարդինալները, կուրտիզանուհիների գրկում պառկած, հրամանագրեր էին ստորագրում՝ իրենց ամուսիններին դավաճանած կանանց կրակի վրա հրապարակավ այրելու մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Հարդագող says:

    ԵՎ մեր պետականության, կուսակցությունների, հասարակության, և որ շատ վատ է նաև հոգևոր աշխարհի, հոգևոր կյանքի մասին արտերկրում բոլորն էլ այսպես են մտածում: Եվ ինչ այսքանից հետո ինչ ներդրումմների մասին կլարող է խոսք լինել, ոնց կարղ է խոսք լինել մեզ լուրջ գործնկերոջ տեղ դնելու մասին, ինչպես կարող է արտագաղթ չլինել: Թուուու~

  2. ani says:

    Դպրոցական տարիներիս մեծ մասն անցել է խորհրդային դպրոցում և պատմության դասագրքերում հաճախ էի հանդիպում նման արտահայտության՝ եկեղեցին կեղեքում և հարստահարում էր մարդկանց: Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա խորհրդային քարոզչության հորինվածքներից է: Բայց հիմա, երբ տեսնում եմ մեր հոգևոր դասի և իր առաջնորդի անհագ ծարավը աշխարհիկ հաճույքների նկատմամբ, նրանց ախորժակն ու վարած կյանքը, հասկանում եմ, որ պատմության դասագրքերում հոգևոր դասի մասին գրվածքները ամենևին էլ հորինվածքներ չէին, այլ ճշմարտություն: Իմ կարծիքով այսօրվա հոգևոր դասը, ինչպիսին որ կա, պարզապես մակաբույծների մի բանակ է նստած մեր վզին: Նրանք ոչ միայն պղծում են մեր եկեղեցին, այլ խժռում են այն մնացածը, ինչը որ չի խժռել մեր կառավարությունը: Եվ չեմ հասկանում որ մի լավ գործի համար է եկեղեցին օգտվում հարկային արտոնություններից? Ժամանակն է զսպաշապիկ հագցնել այդ սև փարաջաներով օլիգարխներին

    • Սամվել Ա. says:

      Անիին ողջունում է Սամվելը: Համաձայն եմ Ձեր դիտողության հետ:Հիմա ոչ մի ճեղքից դուրս պրծած առիթը բաց չի թողնում վայրահաչելու Սովետական Իշխանությանը, որը մեր ազգին տվեց այնքան, որ մինչև հիմա նրանով են սնվում այսօրվա աշխարհիկ ու հոգևոր իշխանությունները: Ինչ խոսք, կատարելությունից հեռու էր այդ իշխանությունը,բայց նա մեզ տվեց ՀԵՐՈՍԱԿԱՆ մի սերունդ, որի օրինակով կարելի է երեխա դաստիարակել, մինչդեռ այսօրվա «հերոսները» իրականում «հասարակության տականքներ» բնորոշումը կարող են ունենալ: Ու այդ տականքներով են լցված թե՛ աշխարհիկ, թե՛ հոգևոր իշխանության միջանցքները: Դրանց ստեղծած «պետությւան» Հիմնի տեքստը մենակ նայեք. թվում է, թե Հայոց Երկրում չեն եղել ո՛չ Թումանյանը, ոչ Տերյանը,Չարենցը,Շիրազը,Իսահակյանը, Սևակն ու մյուս մեծերը:Դրանց մեջ չկա նույնիսկ գրագետ խոսող մեկը, չնայած 91-ի քրեական հեղափոխությունն արեցին բանասերները: Իսկ Արևմուտքից եկած հայագետ պարոն Րաֆֆին հռետորությունից այնքան է հեռու, ինչքան էշը քառակուսի հավասարում լուծելուց: ՀՀ գրողների միությունում մի պոռնո-բանաստեղծուհի կա, Վիոլետ է անունը: Սրա պոռնոգրաֆիան ՀՀ ԳՄ նախագահի հովանավորությամբ հորջորջվել է որպես բանաստեղծական արվեստ: Կնոջ անունը խայտառակող այս սուբյեկտը սեփական ներքին սպիտակեղենը դրոշ դարձրած ուզում է Պառնասի գագաթը բարձրանալ ու մշտական գրանցում այնտեղ ստանալ: Վախենում եմ թե մակաբույծների համար աշխատող պետական ապարատի պայմաններում նա մեծ շանսեր ունի: Այսպիսի պայմաններում միայն հրաշքն է փրկելու մեր ազգը:

  3. Ruben says:

    «Մայր» Աթոռին բազմած Վեհփառ Հովիվն իր Հոտին եւս մեկ անգամ հիշեցրեց աթոռապաշտության (հիմվնել է Քրիստոսից հետո չորրորդ դարում) մասին եւ «кто в доме хозяин».

  4. Արմեն says:

    Ինչ դժվար է Հայաստանում լինել որևէ կառույցի ղեկավար, ով ինչ ուզում ասում է ու վստահ եմ

    մի փոքր կամ կիսաանհիմն ” փաստ ” են գտնում ու քլնգում: Երանի ձեզ պարոն քննդատողներ,

    դուք միշտ “գիտեք” որն է ճիշտը, ինչ պիտի մտածեք ու առանց հոգոց անելու ոտնակոխ եք

    անում այն, ինչը ձեզ դուր չի գալիս և դրանով մտածում եք նաև, որ հարց ( հարցեր ) եք լուծում

    կամ փորձում եք լուծել:

    Համ ասելիք ունեմ համ չունեմ, որովհետև երբ կարդում եմ կրկին Ա.Աբրահամյանի նյութը և

    արձագանքները, հասկանում եմ, որ անիմաստ է այս դեպքում ինչ-որ բան ասելը:

    Մարդ ինչքան “ազատ” պիտի լինի, որ նման կերպ արտահայտվի կաթողիկոսի նկատմամբ:

    • ani says:

      Իսկ ինչքան մարդ պիտի ՛՛կույր՛՛ լինի, որ չտեսնի, թե ինչ դերակատարում ունի այսօր կաթողիկոսը, թե ինչպես է հոգևոր առաջնորդը վերածվել շարքային բիզնեսմենի: Ոչ ոք պարտավոր չէ հարգել ու ակնածանք տածել կաթողիկոսի նկատմամն լոկ այն բանի համար, որ նա կաթողիկոս է: Նա պիտի վաստակի այդ ակնածանքը, ինչը չի արել

    • David says:

      Հարգելի Արմեն,

      Կաթոցիկսը ինքը իրան է աժեզգել, գողական աշխարհի մոտ միգուցե հարգանք ունենա, բայց այս ամենից հասկացողի մոտ` դժվար:
      Ողորմածիկ Վազգեն Կաթողիկոսին բոլորն էին հարգում, նախ որպես կիրթ ու գիտուն հայ նահապետ ու հետո որպես համայն Հայոց Կաթողիկոս:
      Գարեգինի մոտ առաջին մասը բացակաում է, անհրաժեշտ պայման է ամեն մի հոգևոր անձի համար:
      Մի խոսքով, մեծ ցավ ու ամոթ մեր ազգին, որ այդպիսի կաթողիկոս ունի:

    • Ruben says:

      Ինձ համար տարբերություն չկա մոլլայի, ռաբբիի, տերտերի միջեւ:
      Բայց «հովիվ», «հայր» մականունով տերտերները տվել են բոլոր օտարերկրացիներին եւ անցել:
      Դուք համաձա՞յն եք, որ մարդուն անվանեն գառ, ազգը՝ հոտ, տերտերին՝ հայր, տաճարը հասկացանք, բայց աթոռին՝ մայր…(Այդ դեպքում նախագահի գահը թող անվանեն դիվան տատի):
      Վաղարշ Ա արքան քաղաքը կառուցեց, իսկ տերտերները վերանվանեցին Էջմիածին:
      Օտարներին սրբացնում, աստվածացնում են: Չունե՞նք մեր Հայ Աստվածը, կամ սուրբը, Պապ թագավո՞ր էլ չի եղել:

    • Алина says:

      Католикос должен быть на высоте, чтобы заслужить уважение. Наш Католикос Гарегин Б не заслуживает уважения верующих. Верующие прекрасно знают его и его дела. Пусть Бог простит его грехи и наши тоже

  5. Spartak says:

    Հարգելի Արամ, շատ կուզեի թեմայի շուրջ իմ մտորումները գրել, բայց ավելորդ համարեցի, քանի որ նա /կաթողիկոսը/ հավերժական բազմած է գահին ու հոգևոր խարդավանքներից հաճույք ստացած մարդու բավարարվածություն ունի:Իրար կոկորդ են կրծում մեր եկեղեցու այրերը, իսկ մեր կոկորդը քանի տարի կրծում են աղանդները, որոնք իսկական չարիք են հայ ժողովրդի համար:Բորենին մտել է հոտի մեջ, հովիվն իր համար ,,կայֆավատ,, է լինում:Ես վաղուց այս տպավորությունն եմ ստացել:

    • David says:

      Հարգելի Սպարտակ,

      Ամեն մարդ ազատ է իր հավատքի ու ընտրության համար : Ու վերջապես ամեն մարդ իր համար/”իր փրկության ” համար է ինչոր բանի հավատում:
      Հայաստանում շատ հաճախ հետևյալ սխալ իրականությունն է:
      Պատկերացրեք մի ընտանիք, որի հայրը անբարոի ու լկտու մեկն է, մեր հայկական մտածելակերպով ընտանիաքի անդամները անպատկառ հոր դեմը չեն առնում ու միշտ աշխատում են կոծկել, չնկատելու չտալ, հետո էլ միօր զարմանում են, ինչու իրանց մյուսները չեն հարգում ու իրանցից գլուխ են թեքում:

  6. Ազգանուն says:

    Հարգելի պրն Աբրահամյան, նման ԱՌԻԹՆԵՐԸ եթե էական չեն` ըստ Ձեզ, դա արդյունք է տարիներ ի վեր տևած հանդուրժողականության, որը դառել է կենսակերպ, ցավոք: Իսկ իրականում ԱՌԻԹՆ արդյունք է բազմաթիվ “անպատիժ” մնացած նախադեպերի. եկեղեցին դեռևս կա, բայց եկեղեցին (հավատացյալները) միաբանում են հոգևորականներն` իրենց գործով ու կերպարով, իսկ դա օր օրի մարում ու թուլանում է:
    Հավատը միշտ կմնա, բայց ԵԿԵՂԵՑՈՒ հիմքերն են արդեն թուլանում:

  7. Կարո Մելիքյան says:

    Ցանկացած ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերաբերյալ.-ՀՈՎԻՎԸ միշտ նաեւ առաջնորդող-ոչխարի կարիք ունի,-կամ էլ առիթի դեպքում ինքը պետք է ՈՉԽԱՐ դառնա։

    Ֆրիդրիխ Նիցշե.

  8. Սամվել Ա. says:

    Առաջնակարգ մարդիկ միշտ իրենց համար ընտրում են առաջնակարգ օգնականներ(Նապոլեոն), մինչդեռ երկրորդ տեսակի մարդիկ միշտ ընտրում են երրորդ ու չորորդ կարգի մարդկանց: Վերջին տարբերակի դասական օրինակ են Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունները:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031