Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ գնումների ոլորտին: Վարչապետը նշեց, որ գնումների գործընթացում բարելավվել են պայմանագրերում ներառված դրույթները եւ մրցույթներ հայտարարելու ժամկետների պահպանումը: «Բայց դա չի նշանակում, թե բոլոր խնդիրները լուծված են: Կան թերություններ եւ խախտումներ, որոնք արձանագրվում են գնումների գործընթացում: Հետագայում դրանք պետք է բացառվեն»,- ասաց վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարեց հսկողության տակ պահել ոլորտը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































