Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը ներողություն խնդրեց

Օգոստոս 08,2013 12:23 Share

Օգոստոս ամսին կենսաթոշակների վճարումները մի քանի օր ուշացան: Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ այս խնդրին: Նա նշեց, որ թեեւ արմատական փոփոխություններ են կատարվել, բայց ներքին դիմադրություն կա նոր համակարգի նկատմամբ:

Ըստ Տ. Սարգսյանի՝ առաջին անգամ, երբ կենսաթոշակները վճարվեցին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա, շատերին դա դուր չեկավ եւ փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար թղթային համակարգով վճարվեն:

Ըստ վարչապետի՝ կենսաթոշակների վճարման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը առաջանում են հենց թղթային ձեւակերպումների ժամանակ. այս դեպքում ամբողջական վերահսկողությունը բարդանում է: Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ հիմա էլ ոլորտում արձանագրվել են նոր խախտումներ թղթային ձեւակերպումների ժամանակ, կային մարդիկ, որոնք փորձում են հիմ մեթոդով գումար աշխատել: Այս մասին վարչապետին զեկուցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը: Խախտումների եւ չարաշահումների առիթով նյութեր են պատրաստվում, որոնք, ըստ վարչապետի, սեպտեմբերի կհրապարակվեն:

Վարչապետը ներողություն խնդրեց կենսաթոշակառուներից գումարի ուշացման համար եւ խոստացավ, որ սեպտեմբերից թերություններ չեն լինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031