Արհեստականորեն խստացնելով անապահովության չափանիշները, գումարը կտրելով աղքատներից, իշխանությունն իբր ավելի շատ է օգնում ծայրահեղ աղքատներին:
Սակայն եղած թվերին նայելով կարելի է կատարել մոտավոր հաշվարկ: Եթե հիմք ընդունենք, որ մինչեւ այս ռեֆորմը մոտ 100 հազար նպաստառու ընտանիք կար, ապա ստացվում է, որ նպաստից զրկվել է շուրջ 54 հազար ընտանիք: Յուրաքանչյուր ընտանիքի միջին ամսական նպաստը կազմում է մոտ 30 հազար դրամ, հետեւապես՝ 54 հազար ընտանիքի նպաստից զրկելով, նիկոլականները խնայում են ամսական շուրջ 1.6 միլիարդ, տարեկան կտրվածքով՝ մոտ 19-20 միլիարդ դրամ:
Հիմա տեսնենք, թե թոշակները 10 հազար դրամ բարձրացնելով որքան լրացուցիչ ծախս է արել կառավարությունը: Սա արդեն հրապարակված տվյալ է: Կենսաթոշակների շուրջ 10 հազար դրամով բարձրացման արդյունքում պետական բյուջեից պահանջվող լրացուցիչ տարեկան ծախսը կազմում է 78.7 միլիարդ դրամ:
Բարձրացումը վերաբերում էր շուրջ 667 հազար քաղաքացու, որոնցից մոտ 623 հազարի թոշակն ավելացել է ուղիղ 10 հազարով, մնացածինը՝ միջինը 8,5 հազարով: Ֆինանսների նախարարության տվյալներով, որոնք բերվում էին որպես այդ նախագծի հիմնավորում, այս փոփոխության ֆիսկալ բեռը պետության համար կազմում է տարեկան 78.7 մլրդ դրամ։
Ստացված թվերը համադրելով, տեսնում ենք, որ նպաստառուների կրճատումից (54 հազար ընտանիք) պետությունը մոտավոր «տնտեսում» է տարեկան 19-20 միլիարդ դրամ: Իսկ թոշակների համատարած բարձրացման վրա կառավարությունը ծախսում է տարեկան 78.7 միլիարդ դրամ, այսինքն, ամսական մոտ 6.56 մլրդ: Սա նշանակում է, որ նպաստների համակարգի խստացումից ստացված խնայողություններն արդեն մոտ 25%-ով ծածկում են կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ ծախսերը։
Կարդացեք նաև
Բայց սա դեռ վերջը չէ: Թոշակները բարձրացել են ոչ թե հունվարի, այլ ապրիլի 1-ից, ուրեմն ստացվում է, որ մինչեւ հիմա այդքան թմբկահարված, քարոզարշավի ժամանակ տժվժիկի պատմություն դարձրած այս «բարեգործության» համար կառավարությունը ոչ մի լումա չի ծախսել: Ապրիլի 1-ից մինչ այսօր՝ հուլիսի սկիզբը, անցած 3 ամիսների ընթացքում կառավարությունը թոշակների ավելացման նպատակով արդեն ծախսել է շուրջ 19.7 միլիարդ դրամ (6.56 անգամ 3): Այսինքն, կառավարությունը թոշակների բարձրացման առաջին 3 ամսում արդեն ծախսել է այնքան գումար, որքան սոցիալական նպաստների կրճատումից, եւ 54% նպաստառուների դուրս թողնելով «տնտեսում» է, այսինքն՝ 19-20 մլրդ: Այսպիսով, իր ծախսած 19-20 միլիարդը կառավարությունն արդեն հետ է ստանալու՝ աղքատներից կտրելով այս գումարը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































