Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ երբեւէ լսե՞լ եք, որ Օսիպյանը կատարի ոստիկանի բուն պարտականությունները

Օգոստոս 09,2013 10:18

Վալերի Օսիպյանը ժամանակին Նաիրի Հունանյանին դատարան ուղեկցող, նրա անվտանգությունն ապահովող դասակի հրամանատարն էր, հիմա՝ Երեւանի փոխոստիկանապետը: Սա ոչինչ՝ նորմալ է, ամեն զինվոր պետք է փորձի մի օր գեներալի ուսադիրներ ստանալ։ Բայց երբ ոստիկանը

հայտնվում է հասարակական ակցիաների կիզակետում, երբ գրեթե ամեն օր «Ֆոտոլուրի» լուսանկարների մեջ, հեռուստաէկրանին տեսնում ես նրա աղավաղված դեմքը, երբ հասարակական ակտիվության ցանկացած դրսեւորում բախվում է նրա համազգեստին եւ ճնշվում նրա ձեռքերով, հասկանում ես, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է։

Իսկ երբեւէ լսե՞լ եք, որ Օսիպյանը կատարի ոստիկանի բուն պարտականությունները եւ զբաղվի հասարակության անվտանգության ապահովմամբ, վնասազերծի իրական հանցագործներին եւ այլն։

Սա հայտնի ֆիլմի Շուրայի նման մոռացել է իր բուն առաքելությունը եւ դարձել իշխանությունների հակադեմոկրատական վարքագծի խորհրդանիշը, դեմոկրատական զարգացումների արգելակը, երիտասարդ ցուցարարների թշնամին, անօրինական հրահանգներ կատարող մի մեքենա։

Ապակե ու անհաղորդ դեմքով, ակնոցների ու գլխարկի տակ թաքնված, հեռախոսը մշտապես ականջին, նա հնազանդորեն կատարում է վերեւից ստացած հրահանգներն ու արգելում մարդկանց՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031