Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կլիչկոն զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից

Օգոստոս 09,2013 17:41

Ուկրաինացի գերծանր քաշային, պրոֆեսիոնալ  բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, որին են պատկանում WBA/IBF/WBO տիտղոսները, զրկվել է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից, տեղեկացնում է SID գործակալությունը:

Կրտսեր Կլիչկոն չի հասցրել ժամանակին դիմել Գերմանիայի բռնցքամարտի ասոցիացիա (DVB): Նա պետք է մինչեւ օգոստոսի 1-ը ասոցիացիային տեղյակ պահեր Գերմանիայի քաղաքացիություն ստանալու մտադրության մասին:

Bild հանդեսի փոխանցմամբ, Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան մերժել էր Վլադիմիր Կլիչկոյի` օլիմպիական խաղերին մասնակցելու թեկնածությունը եւ նա կարող էր Ռիո դե Ժանեյրոյում հանդես գալ միայն որպես Գերմանիայի ներկայացուցիչ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031