Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլինգարյաններ բոլոր երկրների, միացեք

Օգոստոս 13,2013 16:05

Լույս է տեսել «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության պաշտոնաթերթի անդրանիկ համարը:

«Չիլինգար» թերթի ճակատին գրված է կարգախոս՝ «Համախմբված տոհմ, հարատեւող ազգ, հզոր Հայաստան»: Հասարակական կազմակերպության նախագահն է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Պաշտոնաթերթի առաջին համարի 8-րդ էջում պատկերված է Չիլինգարյանների մեծ տոհմածառը, թերթում նյութեր կան բանաստեղծ Ռուբեն Սեւակի (Չիլինկիրյան), անվանի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովի վերաբերյալ:

Չիլինգարյանների տոհմածառի հեղինակ, քիմիական գիտությունների թեկնածու Էդվարդ Սարգսյանը թերթում գրում է, որ այդ տոհմն ապրել է Մուշի Վարդաբլուր, Գլդան եւ Պարնի գյուղերում, Մամիկոնյան տոհմում երբ երեխա է ծնվել, նրա վզից կախել են տոհմական զինանշանը: Այն պատկերել է մագիլներով խոյ բռնած արծվի եւ խորհրդանշել է տոհմի նախահորը,երբ նա կրակ էր իջեցնում երկնքից:

«Չիլինգար» թերթի առաջին համարում գրված է. «Այսօր Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի անդամների թիվն անցնում է 10 000-ից: Տոհմի անդամները կրում են 80-ից ավելի ազգանուններ,ապրում են տարբեր երկրներում, բայց արյան կանչը միացնում է նրանց»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031