Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը թեկնածու չի առաջադրելու Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում

Օգոստոս 15,2013 15:06

Ինչպես այսօր Aravot.am-ին փոխանցեց «Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը՝ կուսակցությունը որոշել է թեկնածու չառաջադրել Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում, իսկ որեւէ թեկնածուի պաշտպանելու հարցում դեռ հստակ որոշում չկա կայացված այս պահին:

«ՕԵԿ-ը թեկնածու առաջադրելու որոշում չի կայացրել, իսկ թե որեւէ թեկնածուի կպաշտպանե՞նք, թե՞ ոչ, կորոշի կուսակցության քաղխորհուրդը: Դեռ բավական ժամանակ կա մինչեւ քարոզարշավը, կտեսնենք ովքեր են առաջադրվում, գրանցվում, որից հետո պարզ կլինի մեր դիրքորոշումը: Ամեն դեպքում, քաղաքական խորհուրդն ինչ էլ որոշի՝ դրա հիման վրա էլ կառաջնորդվենք ու կկատարենք այն», – ասաց «Օրինաց երկիր» կուսակցության Սյունիքի տարածքային կազմակերպության նախագահ Գարիկ Միրզոյանը:

Թիվ 38 ընտրատարածքում թեկնածու չառաջադրելու որոշում երեկ կայացրել էր նաեւ ՀՅԴ-ն:

Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության մասնակցելու համար երեկ որպես պատգամավորի թեկնածու է ինքնաառաջադրվել անկուսակցական, երեւանաբնակ Պավլիկ Սարգսյանը:

Նշենք, որ այսօր թեկնածուների առաջադրման վերջին օրն է:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031