Լրահոս
Օրվա լրահոսը

ACT Media. «Հաճկատար վանքի 500-ամյակին` ցուցահանդես Ռումինիայում»

Օգոստոս 19,2013 18:23

Ռումինիայի Սուչավա նահանգի ազգային արխիվը Բուկովինայի թանգարանի աջակցությամբ հայկական Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի 500-ամյակի կապակցությամբ օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը վավերագրական ցուցահանդես կներկայացնի: Հայտնում է «ԱԿՏ մեդիա» լրատվական գործակալությունը:

Ըստ Սուչավայի ազգային արխիվի, ցուցահանդեսը վանքի 500-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներից մեկն է: Հոբելյանական տարին նշելու առիթով նաև հրատարակվել է վանքին նվիրված պատկերագիրք:

Պատկերագրքի և ցուցահանդեսի նպատակն է Բուկովինայում հայերի գյուղացիական և կրոնական հաջողությունները ցույց տալը:

Ցուցահանդեսին կներկայացվեն Սուչավայի հայկական ընտանիքների վերաբերյալ փաստագրական տեղեկություններ, ավանդույթների մասին նմուշներ,  որպես Սուչավայի հայ համայնքի մասնաճյուղ Վիեննայում գործելիք գաղութի հիմնադրման փաստաթուղթը, 1904թ. հայկական օրացույցը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031