Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհնազանդ քաղաքացու քաղաքացիական պարտքը, տագնապն, ըմբոստ հոգու ճիչը»․ Պավլիկ Սարգսյանի նամակը

Օգոստոս 21,2013 19:21

ՀՀ դե ֆակտո  նախագահ պարոն Ս. Սարգսյանին

ՀՀ Վարչապետ պարոն Տ. Սարգսյանին

ՀՀ անհնազանդ քաղաքացի Պավլիկ Սարգսյանից

 

Պաշտոնական նամակ

Պարոնայք.

Քաղաքական համակարգը, որը  առաջնորդում և ղեկավարում եք Դուք, երկրում ստեղծել է մի իրավիճակ, որը ոչ միայն ազգաբնակչության  հիմնական՝ գերակշիռ  մասին,  հասցրել է աղքատության ու բացարձակ իրավազուրկ  վիճակի և  չթողնելով այդ վիճակից  դուրս գալու ոչ մի  հույս,  հարկադրել համատարած  արտագաղթի, այլ նաև կողոպտել ՀԽՍՀ համաժողովրդական և պետական  ողջ սեփականությունը, անձնական ավանդները, երկրի ընդերքը, պետական բյուջեն  և ռեսուրսները, վերացնելով  անկախ  դատական, իրավապահ և օրինապահ  համակարգերը, ինչպես նաև ամրագրելով բանակում արմատավորված ոչ կանոնադրական (уставной) հարաբերությունները, արտաքին քաղաքականության՝  ժողովրդից գաղտնի,  խճճված, ոչ պատերազմ, ոչ  խաղաղություն  իրավիճակը, հակասահմանադրական օրենքներով  և որոշումներով  ընտրական համակարգի  մենաշնորհումը քրեաօլիգարխիկ  իշխանությունների կողմից, կեղծ իշխանամետ  ընդդիմությունը  և հակաժողովրդական  կյուսակցությունները՝ առավել վտանգավոր են, քան իշխանությունները, սպառնալիք են ստեղծել  երկրի սահմանադրական կարգի հետագա գոյությանը: Այս ամենը ակնհայտ փաստեր են և ապացույցների անհրաժեշտություն  չունեն:

Դե ֆակտո նախագահին սա իմ երկրորդ պաշտոնական  նամակն է՝ անհնազանդ քաղաքացու քաղաքացիական  պարտքը, տագնապն, ըմբոստ  հոգու ճիչը, առաջինը  հղված 01.02.2013, որի  պատասխանը, ի խախտումն  օրենքի, մինչև այժմ չեմ ստացել, քանի որ համոզված եմ աշխատակազմում  որոշ  ուժերի կողմից նախագահն արգելափակված է հավաստի  տեղեկատվությունից, ինչի մասին նշված  է եղել  նամակում:

Այս ամենից  հարկադրված՝  ցանկացել եմ ջանքերս ներդնել այն շտկելու  տուրքս տալու իմ երկրին և ժողովրդին, մտնել քաղաքական՝ մենաշնորհված, ամայացված, ամուլացված, մեռելածին, ինքնավերարտադրող, ավազակաբարո, կոռումպացված դաշտը, դրանով իսկ իմ անձնական  նպաստը բերելու իշխանությունը իր սահմանադրական  տիրոջը՝ ժողովրդին  վերադարձնելու  գործին, որը  հակասահմանադրական օրենքներով խոչընդոտվել է սոցիալապես անապահով մեծամասնության շերտին  պատկանելու պատճառով:

Պարոն գործող նախագահ, անձնական փորձս հարկադրել է ինձ, որ Ձեզ լսելիս  նստեմ ամրագոտիները կապած և ձեռքում  չպահել  ոչ մի իր, սակայն դա էլ չօգնեց «Բազեի» հարցին տրված Ձեր պատասխանից փրկվելուն երիկամումս եղած քարը շարժվեց,  շտապ օգնությունի ինձ  տեղափոխեց հիվանդանոց, սակայն վճարունակ չլինելուս պատճառով  հիվանդանոց չընդունեցին  և երկօրյա տառապալից  ցավերը կրելուց հետո քարն ընկավ, համաձայն եմ կրել նմանատիպ քաղաքական տառապանք, միայն թե այս քաղաքական համակարգից երկիրն ազատվի: Ձեր մեկնաբանությունից՝ համատեղ  բանակցային  գործընթացում ձեռք բերած  արդյունքների վերաբերյալ  ինձ համար հասկանալի դարձավ, որ Ձեր և ամենահայատյաց  անձի միջև հաստատվել են քիրվայական  ջերմ  հարաբերություններ, գոնե այդ ամենին հանրությանը  նախապատրաստելու համար  հանձնարարեիք՝ Աշոտյանին, Շարմազանովին, Գալուստին, Խոսրովին, Վազգենին, Գեղամյանին, նախապես որոշակի քարոզչական  աշխատանք կատարեին  և դաշտ նախապատրաստեին, որ ինչպես Դուք եք  անփոխարինելի  և միակը,  այնպես էլ քիրվային  ներկայացնեին:

Այս ամենը որպես  նախաբան՝ քսայուղ  խոչընդոտները  հաղթահարելու և արգելակ  ոլորտները անվտանգ անցնելու համար:

Այժմ անցնենք օրախնդիր հարցին:

Օգտվելով ՀՀ Սահմանադրության 64, ՀՀ ընտրական օրենսգրքի 105 հոդվածներով քաղաքացուն տրված ընտրվելու  իրավունքից դիմել եմ՝ ՀՀ 38 ընտրատարածքում, մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորի ընտրություններին,  որպես  թեկնածու  մասնակցելու համար, սակայն ՀՀ ընտրական օրենսգրքի 115 հոդվածի 2 կետի 2 ենթակետով, չգիտեմ ինչ հիմքով ներմուծվել է ընտրագրավ  հասկացողությունը և պահանջ է ներկայացնում թեկնածուին  ընտրագրավ  մուծելու, որը սոցիալական անհաղթահարելի,  խոչընդոտող ուժ է և հակասում է անմիջական գործող  սահմանադրական  և իրավական նորմերին, որոնց  իրականացմանը պետք է նպաստեն  օրենքները:

Բացառվում է  ընտրագավի մասին ՀՀ օրենքի  սահմանադրական  լինելը, քանի որ այն հակասում է ինչպես ՀՀ գործող սահմանադրության 1, 2, 3, 4, 6, 11.3, 14, 14.1, 17, 30, 42, 47, 64 հոդվածների անմիջական  գործող իրավական գերակա նորմերին, այնպես էլ նույն օրենսգրքի 105, 107, իրավական պահանջներ  ներկայացնող  հոդվածներին:

Քանի որ գործող՝ երդվյալ դե ֆակտո, նախագահի, վարչապետի, ողջ քաղաքական համակարգի երդմնազանցության, անգործության, լիազորությունների գերազանցման, վնասարարության պատճառով խախտվել  է և խախտվում՝ խոչընդոտվում է իմ  սահմանադրական ընտրվելու իրավունքը, օրենքները՝ այդ թվում նաև ընտրական, համակարգային կազմակերպված ձևով, անտեսելով գործող սահմանադրության պահանջները, հանցավորաբար հարմարեցվում է հանցավոր օլիգարխիայի  շահերին և  ընտրվելու իրավունքը  դարձնելով նրա մենաշնորհը, զրկելով ընչազուրկ  քաղաքացուն  իր սահմանադրական  իրավունքից, օգտվելով Սահմանադրության  վերը նշված հոդվածներից, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 18, 27, 27.1, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  18 հոդվածից՝ պահանջում եմ, վերականգնել իմ  ընտրվելու սահմանադրական  իրավունքը և  ընտրագրավը, ինչպես նաև քարոզչության համար անհրաժեշտ  միջոցները և անձիս  անվտանգությունը  ապահովել ՀՀ կառավարության հաշվին:

Հ.Գ. Եթե բյուջեն  և նրա  պահուստային  ֆոնդը յուրացված է, կարող եմ նշել  ֆինանսավորման ինձ հայտնի աղբյուրներ:

1. Վարչապետի անձը  անվանարկելու առիթով առանց իր  համաձայնության  բացված  օֆշորային հաշիվը:

2. Տենդերների  կանխորոշված  ելքերի  համար «նվիրաբերված» գումարների ԱԱՀ:

3. Վերստուգիչ պալատի արձանագրած  յուրացումների  վերադարձված  մուտքերը:

4.   Բիոզուգարանները, քանի դեռ  երաշխիքային  սպասարկման ժամկետը չեն կորցրել, վերադարձնել հետ պահանջելով վճարված գումարը:

Եթե նշված աղբյուրներից գոնե մեկում  եղած գումարը  փոխանցվի իմ ընտրարշավի հիմնադրամին, դրանով  կփակեմ ոչ միայն այս ընտրարշավի հակասահմանադրական բոլոր ծախսերը, այլ նաև  կունենամ բավարար միջոցներ  գալիք  նախագահական  ընտրություններին մասնակցելու համար:

 

Պ. Սարգսյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031