Լրահոս
Օրվա լրահոսը

«Կկատարե՞ն ժողովրդի պահանջները, լավ, չե՞ն կատարի, պարզապես կքշենք». Սուրեն Սարգսյան

Օգոստոս 22,2013 21:43

«Պետք է Հայաստանը ազատագրենք մի հիվանդությունից, որը կոչվում է ագահություն կամ լափ»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների հանրահավաքը այսպես սկսեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքերով, հարկավոր է ազգովի հավաքվել եւ իշխանություններ կոչվածներին հրահանգ տալ. «Կկատարե՞ն ժողովրդի պահանջները, լավ, չե՞ն կատարի, պարզապես կքշենք»:

Պարոն Սարգսյանը նաեւ հիշեցրեց, որ նախորդ շաբաթ քաղաքապետարան են ուղարկել ազատամարտիկների պահանջ-նամակը՝ արգելել համասեռամոլության  քարոզը. «Քանի որ խոսքը համասեռամոլության արգելմանն է վերաբերում, կոչ ենք անում այս հարցը հրատապ քննարկել: Նաեւ հետաքրքիր է մեր քաղաքապետը կո՞ղմ է, թե՞ դեմ այլասերությանը»:

Փոխգնդապետ Խաչատուր Ավետիսյանն էլ պատմեց իրենց  նախորդ շաբաթ կատարած մարզային այցելությունների մասին: Նրա խոսքերով, մի խումբ հրամանատարներով այցելել են Կարմիրի, Թալինի եւ Աշտարակի շրջաններում, ապրող մարտական ընկերներին՝ նրանց իրազեկել  իրենց առաջիկա քայլերի մասին. «Բոլորը մեկ մարդու նման համաձայնեցին մեր մտքի, անցնելու ճանապարհի հետ: Հայտարարել ենք համազգային մոբիլիզացիա եւ այդ ընթացքում պարբերաբար հանդիպումներ ենք ունենալու քաղաքացիների հետ, որ համախմբվենք, դառնանք մեկ բռունցք, ու մեր երկիրը փրկենք կործանումից»:

Նա դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի միջեւ այլեւս չկա միջնորդ, մինչդեռ ժամանակին Վազգեն Առաջին կաթողիկոսն էր դա անում. «Հիմա չունենք միջնորդ, հիմա բոլորը մտածում են արտագաղթելու մասին, էս ո՞ւր են մեզ հասցրել այս իշխանությունները, ի՞նչ են մտածում կուսակցությունները: Նրանց կոչ ենք արել՝ մեր դռները բաց են բոլոր քաղաքական ուժերի առջեւ,  եկեք կանգնեք մեր կողքին: Մի՞թե ընտրությունից ընտրություն եք պայքարում ժողովրդի համար եւ տեսնելով՝ ինչպես են իշխանությունները թալանում ժողովրդին,  գալիս եք մի կողմից էլ դուք եք թալանում, ժողովրդի վրայի ադեալը ձեր վրա եք քաշո՞ւմ, սա՞ է ձեր նպատակը պարոնայք քաղաքական գործիչներ»:

Պարոն Ավետիսյանը եզրափակեց՝ վճռական առաջ ենք գնալու, մինչեւ հաղթանակ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ի՞նչ կուսակցությունների մասին է խոսքը:Չկա՛ն այդպիսիք:Ազգային միաբանությունն ու ՕԵԿ-ը ձեզ փայլուն օրինակ:Ազատամարտիկները փրկել են երկիրը, նրանք էլ տեր կկանգնեն իրենց երկրին:

  2. aragast says:

    Եկեք բոլորս միանանք ազատամարտիկներին, մեր պահանջներն էլ, մեր բողոքներն էլ միացնենք նրանց պահանջներին, որ շատ լինենք և միասին։ Եվ որոշենք ամեն օր հավաքվել, որպեսզի չխզվի պայքարելու շարունակականությունը, որ ավելի մեծ թափ առնի պայքարը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031