Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել նստացուցարար երիտասարդները, նաեւ Վարդգես Գասպարին

Օգոստոս 23,2013 23:09

«Ոստիկանները մոտ երկու ժամ առաջ քաղաքացիներին բերման ենթարկեցին իրենց իբր օրինական պահանջը չկատարելու համար, որովհետև քաղաքացիները նստել էին քաղաքապետարանի աստիճաններին. սա էլ իբր հասարակական կարգի խախտում կամ այլոց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում էր,- «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնում է քաղաքացիական ակտիվիստ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:- Մինչ այս ժամը և հենց այս պահին ոստիկանները պատնեշ են կազմել աստիճանների դիմաց և չեն թողնում մարդկանց բարձրանալ աստիճանների վրա։ Միևնույն ժամանակ՝ մինչ այս պահը և հենց այս պահին ոստիկանների պատնեշի հետևում՝ աստիճանների վրա, նստած և կանգնած են մի քանի քաղաքացի։

qaghaqapetaranՓաստորեն աստիճաններին բարձրանալն իրականում իրավախախտում չէ։ Եթե իրավախախտում չէ, ապա ինչո՞ւ ոստիկանները մեզ ևս թույլ չեն տալիս բարձրանալ աստիճաններին և ի՞նչ «օրինական» պահանջով նրանք բերման ենթարկեցին երեք քաղաքացու։

Եթե ոստիկանության պահանջն օրինական էր և աստիճաններին բարձրանալը՝ իրավախախտում, ապա ինչո՞ւ հենց հիմա ոստիկանները չեն պահանջում քաղաքացիներից իջնել մայթ, իսկ պահանջը չկատարելու դեպքում ինչո՞ւ նրանց բերման չեն ենթարկում իրավախախտման համար։

Փաստորեն այսպիսով ոստիկանները կա՛մ աչք են փակում անօրինականության վրա՝ չկատարելով իրավախախտումները կանխարգելելու իրենց հիմնական գործառույթներից մեկը, կա՛մ հենց այս պահին և հենց իրենք խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի և խաղաղ հավաքի սահմանադրական իրավունքները։ Այստեղից հերթական և նույն հետևությունը՝ ոստիկաններն առաջնորդվում են ո՛չ թե օրենքի պահանջով, այլ քաղաքական կամ կամայական որոշումներով»:

Նշենք, թե հայտնի է, որ մասնավորապես բերման է ենթարկվել Կարեն Հարությունյանը, Հայկ Թոփչյանը, Բաբկեն անունով մի երիտասարդ: Բերման է ենթարկվել նաեւ Վարդգես Գասպարին:

Լուսանկարները՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031