Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանյան նոր սերնդի հասարակական գործիչների և լրագրողների այց Հայաստան և Արցախ

Օգոստոս 25,2013 11:06

Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 25-30-ին տեղի կունենա ռուսաստանյան նոր սերնդի մի շարք հասարակական գործիչների և լրագրողների խմբի այց ՀՀ և ԼՂՀ (օգոստոսի 25-28` Ստեփանակերտ, օգոստոսի 29-30` Երևան):

Այցելության ընթացքում նախատեսվում են համապատասխան  հանդիպումներ և միջոցառումներ Հայաստանի և Արցախի կյանքին, միջազգային ու տարածաշրջանային առաջնահերթությունների  նկատմամբ հայկական դիրքորոշումներին անմիջականորեն ծանոթանալու և հետագայում Ռուսաստանի համապատասխան հարթակներում դրանք ներկայացնելու համար:

  Այցելության ընթացքում  Ստեփանակերտում և Երևանում Փոքր և միջին գործարարության «Օպորա Ռոսսիի» համառուսաստանյան կազմակերպության փոխնախագահ Պավել Սիգալը կներկայացնի դասախոսություն «Փոքր և մանր բիզնեսի աջակցությունն ու զարգացումը. Ռուսաստանի փորձը» թեմայով, իսկ լրագրող, «Լոբբինգ ռուսաստանյան ձևով: Բիզնեսի և իշխանության միջև» գրքի հեղինակ Իրինա Տոլմաչևան` «Լոբբինգը Ռուսաստանում» թեմայով»:

 Խմբի կազմում են նաև ՌԵՆ-ՏՎ հեռուստաընկերության «Աշխարհի գողտնիքները» ծրագրի հեղինակ և վարող, հասարակական գործիչ Աննա Չապմանը, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավաբան Սերգեյ Կառնաուխովը, «Ռուսսկի ռեպորտեր» ամսագրի թղթակից Եկատերինա Պանինան, DairyNews գործակալության թղթակից Ալեքսանդրա Ռիժկովան  և ուրիշներ:

    Լուսանկարում՝ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031